Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Amnesty International. Ադրբեջանը պետք է վերջ տա շրջափակմանն ու ԼՂ հումանիտար ճգնաժամին

Ադրբեջանի իշխանությունները պետք է վերացնեն Լեռնային Ղարաբաղի շրջափակումը և վերջ տան ծավալվող հումանիտար ճգնաժամին. գրել է Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը:

Կազմակերպությունն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակմանը՝ հիշեցնելով, որ հունիսի 15-ին Ադրբեջանը դադարեցրել է բոլոր տեղաշարժերը Լաչինի միջանցքով, որն անջատված Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհն է. տարածաշրջանը շրջափակման մեջ է 2022 թվականի դեկտեմբերից։

Հունիսի 26-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեին թույլ է տրվել վերսկսել ծանր հիվանդների տարհանումը։ Այնուամենայնիվ, հիվանդանոցները դեղերի և բժշկական պարագաների սուր պակաս կա։

Amnesty International-ը գրում է, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչներն այդ ժամանակվանից ապավինում են ռուսական խաղաղապահ ուժերի և Կարմիր խաչի մարդասիրական օգնությանը: Ադրբեջանցի զինվորներն այժմ արգելափակում են  օգնության ավտոշարասյունների ելքը, մուտքը, և հումանիտար ճգնաժամը խորանում է։