ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ և ԱՊՀ գագաթնաժողովների շրջանակում շփվելու հիանալի հնարավորություն կունենան. հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեկսովը:
Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ Սանկտ Պետերբուրգ: Նա կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, իսկ դեկտեմբերի 26-ին՝ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին: