Ուկրաինայի մասնակցությունը ՆԱՏՕ-ին անխուսափելի է, և Կիևը դաշինքին միանալու ճանապարհին է. հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
«Հուլիսյան գագաթնաժողովում մենք հայտարարեցինք, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու Ուկրաինայի ուղին անշրջելի է։ Եվ առաջին անգամ ՆԱՏՕ-ն ստեղծեց հրամանատարություն, որը նախատեսված էր աջակցելու Ուկրաինայի անդամակցությանը:
«Ուկրաինան Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին միանալու ճանապարհին է»,-ասել է Բլինքենը՝ Միացյալ Նահանգների կառավարության պաշտոնական կայքում։
Միաժամանակ պետքարտուղարն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու համար Ուկրաինան մի շարք անհրաժեշտ բարեփոխումներ է իրականացնում։ Մասնավորապես, ներդրումները հեշտացնելու նպատակով ստեղծվել է 350 մլն դոլար արժողությամբ ռազմական ռիսկերի վերաապահովագրության մեխանիզմ։