Կիրակի, Նոյեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Որքանո՞վ է սահմանից զորքերի հետքաշումը բխում մեր շահերից. ավելի կարևոր է խաղաղության պայմանագիր ստորագրել. քաղաքագետ

13/12/2023
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հավանականություն կա, որ հայ-ադրբեջանական միջպետական սահմանից զորքերի հետքաշում տեղի ունենա, բայց շարունակում է հարց մնալ, թե որքանով է դա բխում մեր շահերից։ Մեզ համար ավելի կարևոր է խաղաղության պայմանագիր ստորագրել՝ այնտեղ հիշատակելով արցախահայերի խնդիրը և նույն այդ պայմանագրով սահմանազատում և սահմանագծում ունենալ, այսինքն՝ հասնել նրան, որ Ադրբեջանը ճանաչի ՀՀ տարածքային ամբողջականությունը՝ 29 հազար 800 ք/կմ տարածքով. սա է ամենագլխավորը, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանի ղեկավարը կարող է այսօր սահմանից հետ քաշել իր զորքերը, վաղը՝ կրկին առաջ բերել։

«Սա հնարավորություն է, և այո՛, այդ հնարավորությունը կարող է իրականացվել, բայց ես չեմ կարծում, որ դա այսօրվա դրությամբ մեզ համար լուրջ ելք է բանակցային գործընթացի ներկա իրավիճակից։

Այսօր բանակցություններում մի փուլ է, որտեղ Ալիևին պարտադրում են որոշակի առաջընթաց ցույց տալ։ Դրա վկայությունն այսօր 32 հայ գերիներն տուն վերադարձն է։ Գերիների վերադարձն իրենով դրական եմ գնահատում, բայց եթե այս փաստը դիտարկենք քաղաքական տեսանկյունից, ապա պետք է ֆիքսենք, որ խախտվել է թիվ մեկ՝ «Բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքը, և մեր գերիների մի մասը շարունակում է մնալ Բաքվում։

Սրանով Ալիևը հերթական անգամ թքում է Ռուսաստանի հետ կնքված պայմանավորվածությունների, այն է՝ նոյեմբերի 9-ի փաստաթղթի վրա։ Երկրորդ՝ սա Ալիևի կողմից փորձ է, որպեսզի մի փոքր մեղմի այն ճնշումը, որը կա Արևմուտքի կողմից»,- ասաց Դավիթ Ստեփանյանը։

Քաղաքագետը շեշտեց՝ 32 հայ գերիների վերադարձի պայմանավորվածությունը ձեռք է բերվել ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայանի՝ Բաքու կատարած այցի ժամանակ։

«Ես չեմ կիսում այն մոտեցումները, որ գործընթացն իրականացվել է առանց միջնորդների։ Այդ պայմանավորվածությանը նախորդել են շատ լուրջ բանակցություններ, որոնք վարել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Այդ բանակցությունների արդյունքում Ջեյմս Օ՛Բրայանն այցելել է Բաքու և Ալևի վրա ճնշում գործադրել։

Շառլ Միշելն էլ այսօր հայտարարել է, որ բանակցությունները շարունակվելու են Բրյուսելում, այսինքն՝ Ալիևը պարտավոր է նոր քայլեր անել։ Կանի թե չի անի, սա արդեն այլ հարց է, բայց այն, որ տղաները տուն են վերադարձել, արդեն իսկ հույս է ներշնչում։

Երեք տարի է՝ մենք չենք կարողանում հետ բերել մեր գերիներին, Ռուսաստանի հետ բանակցությունները ոչ մի արդյունք չեն տվել, այն դեպքում, երբ այդ երկիրն է նոյեմբերի 9-ի փաստաթղթով պարտավորվել բոլոր գերիներին վերադարձնել։ Այս ընթացքում ՀՀ կառավարությունը փորձելէ նաև ԱՄՆ-ի հետ աշխատել, և հիմա արդեն հարցը կտրուկ է դրվել»,- նշեց քաղաքագետը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Միջպետական սահմանից զորքերի հետքաշման դիմաց Ադրբեջանը կարող է որևէ մեծ զիջում ակնկալել. քաղաքագետ

Հաջորդ գրառումը

Մամուլի հաղորդագրություն

Համանման Հոդվածներ

31 հոկտեմբերի, 2025

Երբ bastion-ը վերածվում է baston-ի…

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Նախարարների էնտուզիազմն ու մեր ուղեղում ծվարած աղքատությունը

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

«Դավթի եւ Գողիաթի այս պայքարում Հայաստանի կողքին կանգնածների համերաշխությունն այդուամենայնիվ հույս է տալիս»

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Թուրքական պետությունների ռազմական բլոկի ձեւավորումը՝ սպառնալիք Ռուսաստանի համար

31/10/2025
Հաջորդ գրառումը

Մամուլի հաղորդագրություն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Required fields are marked *

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական