Մի քանի շաբաթից Եվրամիության ներկայացուցիչները կկազմակերպեն Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպումը. տեղեկացրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
Նա նշել է, որ «Հայաստանն ու Ադրբեջանն աստիճանաբար համաձայնության են գալիս։ Ձեռք է բերվել առաջընթաց, որը շարունակվելու է առաջիկա ամիսների և շաբաթների ընթացքում»։
Բլինքենը կողմերին շնորհակալություն է հայտնել վճռականության համար։