Երեքշաբթի, Հոկտեմբերի 7, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Միշտ վտանգ կա, որ հայ-թուրքական շփումներում Հայաստանի գլխին նոր սև ամպեր են կուտակվելու. Տիրան Լոքմագյոզյանը՝ Անթալիայի ֆորումին հայկական կողմի մասնակցության մասին

11/04/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նորմալ պայմաններում Թուրքիայի հետ ամենատարբեր քննարկումներին մասնակցելը ճիշտ է և ցանկալի՝ անգամ եթե այդ հանդիպումներից ոչինչ չի փոխվելու։ Սակայն քանի որ ՀՀ իշխանությունների գործունեությունն ավելի համապատասխան է թուրք-ադրբեջանական շահերին, քան Հայաստանի, այդ պատճառով էլ միշտ վտանգ կա, որ նման դեպքերում Հայաստանի գլխին նոր սև ամպեր են կուտակվելու, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը։

Հիշեցնենք, որ այսօր մեկնարկել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա։ Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ, այդ թվում՝ Թուրքիայի ԱԳ նախարարի հետ:

Ֆորումի շրջանակներում արդեն այսօր հանդիպել են Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացներ Ռուբեն Ռուբինյանը և Սերդար Քըլըչը։

Ըստ Լոքմագյոզյանի՝ ակնհայտ է, թե ինչպես է հայ-թուրքական  «հարաբերություններ» կոչվածը մինչ այժմ աշխատել։

«Ես միշտ ասում եմ, որ հայ-թուրքական հարաբերություններ չկան, որովհետև երկու երկրների միջև հարաբերությունները դիվանագիտական հարաբերություններն են։ Մնացածը չեն կոչվում հարաբերություններ։ Այն, որ Սերդար Քըլըչը և Ռուբեն Ռուբինյանը մի քանի ամիսը մեկ հանդիպում եմ, դա երկու երկրների հարաբերություններ չեն, դա անձերի միջև հարաբերություններ են՝ հանդիպում, որի ժամանակ խոսում են, սուրճ խմում։

Նման հանդիպումներից մենք որևէ արդյունք չենք տեսնում։ Օրինակ՝ սահմանի բացման մասով։ Սահմանի բացումն իրականում Թուրքիայի համար հինգերորդական-տասներորդական տեղում է գտնվում, սակայն այնպիսի տպավորություն են ստեղծում, որ դա ամենակարևոր բանն է, և եթե հայ-թուրքական սահմանը բացվեց, ամեն ինչ ուղղակի հրաշալի է լինելու։ Դա, իհարկե, այդպես չէ»,- ասաց թուրքագետը։

Տիրան Լոքմագյոզյանը խեղկատակություն որակեց հայ-թուրքական սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար բացելու հավանականությունը, որովհետև եթե սահմանը չի բացվում երկու երկրների քաղաքացիների համար, դա անօգուտ նախաձեռնություն է։

«Եթե երրորդ երկրի քաղաքացիների մասին է խոսվում, այդ սահմանն ուրիշ ոչ մի երկրի քաղաքացու պետք չէ, քան ադրբեջանցիներին։ Այսինքն՝ եթե անգամ հայ-թուրքական սահմանը բացվեր, միայն ադրբեջանցիների համար պետք է բացվեր՝ չնայած դա էլ տեղի չունեցավ։ Բոլորս տեսնում ենք, որ գործընթացն առաջ չի գնում, որովհետև Թուրքիան իր օրակարգն է թելադրում Հայաստանին, ասում է՝ գնա Ադրբեջանի հետ հարցերդ լուծիր, Ադրբեջանի բոլոր պահանջները կատարիր, նոր միայն կգաս, որ իմ պահանջները կատարես։

Իհարկե, այնպես չէ, որ Ադրբեջանի հետ բոլոր հարցերը լուծվեցին, Թուրքիան էլ գոհ ու շնորհակալ սահմանը կբացի կամ դիվանագիտական հարաբերություններ կստեղծի։

Տեսեք, Հայաստան-Թուրքիայի խոսույթի համատեքստում ոչ մի անգամ դիվանագիտական հարաբերությունների մասին խոսք չկա։ Անգամ Հայաստանի կողմից էլ չկա։ Ի՞նչ սահման բացելու մասին կարող է խոսք լինել, եթե դիվանագիտական հարաբերություններ չկան։ Չէ՞ որ ամեն ինչ պետք է դիվանագիտական հարաբերությունների միջոցով կարգավորել։ Այլապես Հայաստանում շատերը կարծում են, որ եթե հայ-թուրքական սահմանը բացվի, ամեն ինչ վարդագույն գույնով է ներկայանալու։

 Ո՛չ նման բան չկա, բայց շարքային քաղաքացին այսքանը չի հասկանում, և շատերին թվում է, որ եթե սահմանային կետը բացվեց, ամեն ինչ հրաշալի է լինելու»,- ամփոփեց Տիրան Լոքմագյոզյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Տեսանյութ. Դանակներով տպավորիչ հնարք. Վարդանյան եղբայրները Գինեսի նոր ռեկորդ են սահմանել

Հաջորդ գրառումը

Չի բացառվում, որ Ադրբեջանը ճանաչի «Հյուսիսային Կիպրոսի» անկախությունը. Վարուժան Գեղամյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե մեր թիմում հայտնհվի մեկը, որն ընտրություններին ավելի շատ ձայներ կհավաքի, ես միայն ուրախ կլինեմ. Քոչարյան

07/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե խաղաղության փաստաթուղթը չունի երաշխիքներ, ուրեմն այն փաստաթուղթ է ընտրությունների համար. Քոչարյան

07/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ոչ թե խաղաղություն, այլ կա զինադադար՝ կախված մեկ մարդու՝ Ալիևի տրամադությունից. Քոչարյան

07/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ես էլ Քլինթոնի հետ նկար ունեմ՝ Սպիտակ տանը, բայց այդ նկարի դիմաց ոչինչ չեմ ստորագրել. Ռոբերտ Քոչարյան

07/10/2025
Հաջորդ գրառումը

Չի բացառվում, որ Ադրբեջանը ճանաչի «Հյուսիսային Կիպրոսի» անկախությունը. Վարուժան Գեղամյան

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Ես մարտի 1-ից հետո պաշտոնի եմ եղել ընդամենը մեկ ամիս, դրա համար ՄԻԵԴ-ի որոշումն ինձ ուղղված չէ. Քոչարյան

07/10/2025

ՄԻԵԴ որոշումը հետևյալի մասին է, որ պետությունը բավարար ջանքեր չի գործադրել՝ մահվան դեպքերը բացահայտելու համար։ Այդ հայցը եղել է 2011...

ԿարդալDetails

Համագործակցել մի ուժի հետ, որը չի ուզում քեզ հետ համագործակցել, չի ստացվի. Քոչարյանը՝ «Մեր ձևով» շարժման մասին

07/10/2025

Ընտրությունների մասնակցելու ֆորմատի հարցը չենք քննարկել, այդ որոշումը կլինի հունվար-փետրվարին. Քոչարյան

07/10/2025

«Պրիվետ, Ռոբ» արտահայտությունը ես չեմ էլ լսել. ես եղել եմ մեր տանը. Քոչարյան

07/10/2025

Նիկոլ Փաշինյանի վերընտրվելը ձգտում է զրոյի. Ռոբերտ Քոչարյան

07/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական