Ջերմորեն ողջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի վերաբերյալ համաձայնագիրը՝ որպես երկու երկրների միջև սահմանազատման հիմք. թվիթերյան էջում գրել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը:
«Սահմանների դելիմիտացիան, որը հիմնված է յուրաքանչյուր երկրի տարածքային ամբողջականության միանշանակ ճանաչման վրա, նույնպես եղել Է Բրյուսելում քննարկումների առանցքային տարր եւ կարեւոր քայլ կծառայի ամբողջ տարածաշրջանի խնդիրների կարգավորման եւ ճանապարհների բացման համար»,-նշել է նա: