Հայ- ռուսական հարաբերություններում կան որոշ խնդիրներ, մենք շատ բաներով բավարարված չենք, շատ բաներից զարմանում ենք։ Ռուսական կողմն էլ է զարմանում։ Բայց այն, ինչից ՌԴ գործընկերներն են զարմանում, հետևանք է այն քաղաքականության, որը մենք տեսել ենք զանազան մեդիա եթերներում և այլ տեղերում. ԱԺ-ում 2024 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Մենք այստեղ որևէ այլ դիրքորոշում չունենք, քան կառուցողական խնդիրները քննարկել հասկանալ և հարթել և բարեկամաբար առաջ ենք շարժվում։ Սա է մեր դիրքորոշումը»,- ասաց նախարարը։
Արարատ Միրզոյանը լավատեսություն է հայտնում, որ մոտ ապագայում կարող են լավ նորություններ լինել՝ դիվանագիտական անձնագրեր ունեցողների և երրորդ երկրների քաղաքացիների համար Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը բացելու առումով։
Նախարարը վստահեցրեց, որ Հայաստանը շահագրգռված է իր չորս հարեւանների հետ գոնե կանոնավոր հարաբերություններ ունենալ։
Նա ասել է, որ Հայաստանը դիվանագիտական ներկայացուցչություններ է բացելու Լյուքսեմբուրգում և Հարավային Կորեայում։