Երկուշաբթի, Մայիսի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մեծ Բրիտանիան 44-օրյա պատերազմի թիվ մեկ շահառուն էր, բայց Արցախի իշխանությունները կարող են ձախողել այդ երկրի ցանկությունները. Հայկ Նահապետյան

17/12/2022
- Տեսադարան, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մեր 150-200 տարվա պարտությունների սկզբնաղբյուրը Լոնդոնն է, որովհետև Ռուսաստանի թիվ մեկ մրցակիցը ժամանակին Մեծ Բրիտանիան էր, այժմ՝ Մեծ Բրիտանիան և Միացյալ նահանգները, «Արցախի համար» նախաձեռնող խմբի՝ Մեծ Բրիտանիայի դեսպանատան առջև այսօր կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ ասաց ռազմական վերլուծաբան Հայկ Նահապետյանը։

«Նրանք Թուրքիայի ձեռքով Ռուսաստանի հարավում ավեր էին գործում, պատերազմներ սանձազերծում։ Իսկ մենք Ռուսաստանի դաշնակիցն ենք եղել, 200 տարի առաջ նրա օգնությամբ մեր տարածաշրջանում հայկական էթնոսը կայացել է։

Կարծում եմ՝ Մեծ Բրիտանիան և իր հատուկ ծառայությունները 44-օրյա պատերազմի թիվ մեկ շահառուն էին, Թուրքիան և Ադրբեջանն ընդամենը գործիք էին»,- նշեց Հայկ Նահապետյանը։

Նրա համոզմամբ՝ ամենևին պատահական չէ, որ Մեծ Բրիտանիայի ստվերային կառավարության իրական ղեկավարներից մեկը՝ այդ երկրի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավար Ռիչարդ Մուրը, նախկինում զբաղեցրել է Թուրքիայում Մեծ Բրիտանիայի նախկին դեսպանի պաշտոնը, և նրա կինը թրքուհի է։

«Պատահական չէ նաև տնտեսական շահը։ Մեր տարածաշրջանը ոչ միայն ոսկու, այլ նաև ուրանի հանքերով է հարուստ, իսկ ուրանը մարդկության էներգետիկ ապագայի հիմնական աղբյուրն է լինելու, և մեծբրիտանական ընկերությունները փորձում են այստեղ իրենց իշխանությունը հաստատել։ Պատահական չէ նաև, որ Արցախում գտնվող երկու հանքներն ամռան ընթացքում գնվել են մեծբրիտանական ընկերության կողմից։

Այսքանով հանդերձ՝ մենք պետք է հասկացնել տանք, որ հրաշալի պատկերացնում ենք՝ որ երկիրն է այս ավերը գործում։ Ելք կա, և Արցախի իշխանությունները կարող են ձախողել Մեծ Բրիտանիայի բոլոր ցանկությունները։

Այն, ինչ մենք պետք է անենք, պետք չէ այլոց գրպանը գցել։ Խնդիրներ առաջանալու ժամանակ խելացիները ելքեր են փնտրում, հիմարները՝ մեղավորների, և ՀՀ իշխանությունները 44-օրյա պատերամզից մինչև հիմա մեղավորներ են փնտրում»,- ասաց ռազմական փորձագետը՝ շեշտելով, որ հայկական սփյուռքի, Արցախի և Հայաստանի միասնականության արդյունքում շատ խնդիրներ կարող են լուծվել։

Հիշեցնենք, որ «Արցախի համար» նախաձեռնող խումբն այսօր բողոքի ակցիա է կազմակերպել Երևանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան առջև՝ վստահ լինելով, որ ինչպես 44-օրյա պատերազմի, այնպես էլ Արցախի շրջափակման գլխավոր պատվիրատուն ու մեղավորը Մեծ Բրիտանիան է։

Նախաձեռնող խմբի անդամների համոզմամբ՝ այդ երկիրը մեր տարածաշրջանում ունի ոչ միայն քաղաքական, այլև հանքարդյունաբերական շահեր՝ ի դեմս նաև Արցախում Դրմբոնի և Կաշենի հանքերի։

Ցուցարարներն ամբողջ ակցիայի ընթացքում ակնկալել են, որ կհանդիպեն Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոն Գալագերի հետ՝ դեմ առ դեմ զրուցելու վերջինիս հետ, բայց աշխատանքային օրվա աշխատանքային ժամին դեսպանատան դուռը փակ է եղել, աշխատողներ դեսպանատանը չեն եղել։

Ակցիայի ավարտին ցուցարարները բողոքի նամակը դրել են դեսպանատան փակ դռան արանքում՝ հուսալով, որ դեսպանը կկարդա իր երկրին ուղղված մեղադրանքները։

Մանրամասն՝ տեսանյութում։ 

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Լաչինի միջանցքի փակումը պոտենցիալ լուրջ հումանիտար հետեւանքներ ունի. ԱՄՆ Պետդեպարտամենտ 

Հաջորդ գրառումը

Հակառակ դեպքում մեր «հերոսները» լինելու են էդվիմարտիրոսյաները՝ դրանից բխող ցավոտ հետևանքներով. Սենոր Հասրաթյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Տիգրանաշենի հանձնումը կնշանակի Սյունիքի շրջափակում. Արթուր Խաչիկյան

18/05/2026
Նորություններ

Նիկոլ պատերազմաբերի նոր SMS-ը. Սուրեն Սուրենյանց

17/05/2026
Soldiers of the Wehrmacht, probably from a film.
Նորություններ

Տոն, քեֆ, պար, սրտիկ շապիտոն հենց դաժանության կոծկման համար է. Վլադիմիր Մարտիրոսյան

17/05/2026
Նորություններ

Այն մասին, թե ինչպե՞ս են գործում Ալիևն ու Փաշինյանը. Արտակ Զաքարյան

17/05/2026
Հաջորդ գրառումը

Հակառակ դեպքում մեր «հերոսները» լինելու են էդվիմարտիրոսյաները՝ դրանից բխող ցավոտ հետևանքներով. Սենոր Հասրաթյան

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

ՔՊ-ն քարոզչական պաստառի համար մարդ է սպանել. Հովհաննես Իշխանյան

17/05/2026

Հոգեբուժարանում ինքնասպան է եղել Արմեն Հովհաննիսյանը։ Արմենի դեմ գործ էին սարքել մի բանի համար, որ նա չէր արել: Արմենը վնասել...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանի բերած պատերազմների զոհերի պաշտոնական թիվը՝ 4948. «Չորրորդ իշխանություն»

17/05/2026

Երևի նկատել եք, որ փողոցային բառապաշարով լեզվակռվի ասպարեզում Նիկոլ Փաշինյանն իրեն զգում է ինչպես ձուկը՝ ջրում, բայց ամեն անգամ հիստերիայի...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Երկու կարծիք Վարդան Աճեմյանի «Սուրբ Տրդատ» օպերայի մասին

08/05/2026

Ապրիլի 27-ին լրացավ ՀՀ Պետական մրցանակի դափնեկիր, արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Վարդան Աճեմյանի 70-ամյա հոբելյանը: Այդ առթիվ շնորհավորելով ճանաչված արվեստագետին...

ԿարդալDetails
Soldiers of the Wehrmacht, probably from a film.
Նորություններ

Տոն, քեֆ, պար, սրտիկ շապիտոն հենց դաժանության կոծկման համար է. Վլադիմիր Մարտիրոսյան

17/05/2026

Հրեաները գոնե Վագների երաժշտության ու «MP 40» ավտոմատի ուղեկցությամբ էին քայլում դեպի կառափնարան: Հայերին Թաթայի տակ պարելով ու սրտիկ ցույց...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական