Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ճիշտ կլիներ՝ Հայաստանն Ադրբեջանին առաջարկեր ճանապարհ ունենալ նաև Սյունիքի տարածքով, սակայն ոչ մի խոսք միջանցքի մասին. քաղաքագետ

07/10/2023
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Իրանի, Նախիջևանի և Ադրբեջանի միջև որպես անցումային օղակ կառուցվող Աղբանդ կամուրջին զուգահեռ՝  ճիշտ կլիներ, որպեսզի Հայաստանն Ադրբեջանին առաջարկեր ճանապարհ ունենալ նաև Սյունիքի տարածքով, սակայն՝ ոչ մի խոսք միջանցքի մասին։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը՝ անդրադառնալով ուրբաթ օրը Արաքս գետի վրա Աղբանդ կամրջի կառուցման աշխատանքների մեկնարկին։

Նրա խոսքով՝ եթե Ադրբեջանը պատրաստ է բավարարվել զուտ Հայաստանի տարածքով Նախիջևան գնացող ճանապարհով, Հայաստանը կարող է հայտարարել, որ համապատասխան վճարի դիմաց պատրաստ է ճանապարհ տրամադրել ադրբեջանական կողմին՝ ընդ որում՝ ոչ թե որպես այլընտրանք Իրանի տարածքով անցնող Աղբանդի կամուրջի, այլ որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացի տրամաբանական շարունակություն։

«Բնական է, որ սա որոշ առումով ՀՀ իշխանությունների նկատմամբ ներքին դժգոհություն է առաջացնելու, բայց քաղաքական նպատակահարմարությունը, կարծում եմ, ավելի կարևոր է, քան քաղաքական ուժի՝ վարկանիշի կորուստը»,- ասաց Ռոբերտ Ղևոնդյանը։

Քաղաքագետի խոսքով՝ տեսնելով, որ չեն կարողանում կյանքի կոչել «Զանգեզուրի միջանցքը», Ադրբեջանի իշխանություններն այս պահին պետք է իրենց ժողովրդին և աշխարհին մոտավոր նման ինչ-որ բան ցույց տան։

«Ուղղակի Հայաստանի տարածքով անցնող ճանապարհին համաձայնելն Ադրբեջանի համար կնշանակեր հետքայլ անել իր սկզբնական պահանջներից, դրա համար էլ ինչ-որ մի բան պետք է կարողանան ցույց տալ, որ «Տեսեք, «Զանգեզուրի միջանցքը» չեղավ, բայց այս մյուս ճանապարհը եղավ»»,- ասաց Ղևոնդյանը։

Հարցին՝ կարո՞ղ է Աղբանդի կամուրջը զսպել Ադրբեջանի հավակնությունները՝ ամեն կերպ հասնել Նախիջևանին կապող միջանցքի տրամադրման, քաղաքագետը բացասական պատասխան տվեց։

«Իրանի տարածքով անցնող կամուրջն, իհարկե, Ադրբեջանի համար զսպիչ գործոն չի կարող լինել, որովհետև «Զանգեզուրի միջանցքը» քաղաքական իմաստ ունի և այսօր էլ, հետագայում էլ Ադրբեջանի օրակարգում է։ Քանի դեռ ընդամենը մեկ Սյունիք է բաժանում Ադրբեջանն ու Նախիջևանը, Ադրբեջանը և Թուրքիան, «Զանգեզուրի միջանցքը» միշտ էլ լինելու է իրենց օրակարգում։ Այլ հարց է, որ նրանք կարող են առայժմ ակտիվ քայլեր չկատարել այդ «միջանցքը» բացելու համար, բայց, կրկնում եմ, չեն մոռանա դրա մասին»,- ասաց քաղաքագետը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իրանն աջակցում է Իսրայելի վրա պաղեստինյան հրթիռшյին հարձшկումները. ԻԻՀ գերագույն առաջնորդի խորհրդական

Հաջորդ գրառումը

Մենք կհաղթենք, ՀԱՄԱՍ-ն աննախադեպ բարձր գին կվճարի․ Նեթանյահու

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
Հաջորդ գրառումը

Մենք կհաղթենք, ՀԱՄԱՍ-ն աննախադեպ բարձր գին կվճարի․ Նեթանյահու

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական