Ռուսական կողմը հույս ունի, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում կայանալիք Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը. հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ մեջբերելով Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի խոսքերը։
«Հուսով ենք, որ բոլոր նրանք, ում հրավիրել ենք, կգան Սանկտ Պետերբուրգ, այդ թվում՝ Նիկոլ Վովայի Փաշինյանը։ Իսկ թե այնտեղ ինչ կստացվի, կտեսնենք»,- ասել է փոխնախարարը։
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ևս հայտարարել էր, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին սպասում են Սանկտ Պետերբուրգում կայանալիք Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը։