Շաբաթ, Հունվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հույս ունենք, որ հայ հասարակության մեջ 50 հազար առողջ դատող մարդ կգտնվի. «Հայաքվե»-ի նախաձեռնող խմբի անդամ

30/06/2023
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Քաղաքագետ, «Հայաքվե» նախաձեռնող խմբի անդամ Ալեքսանդր Մանասյանը խորին համոզմունք ունի, որ իրենց նախաձեռնած ստորագրահավաքը հաջողելու է, և անհրաժեշտ 50 հազար ստորագրությունը վերջնարդյունքում առանց դժվարության՝ հավաքվելու։

«Հույս ունենք, որ հայ հասարակության մեջ 50 հազար առողջ դատող մարդ կգտնվի։ Բացի այդ՝ մեր այս նախաձեռնության մեջ որևէ վտանգավոր հետևանք չկա. արդեն ունենք 1992 թվականին ԱԺ-ի կողմից ընդունած որոշում, որով ամրագրված է, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում չի կարող լինել։ Մեր նախաձեռնությունն այս որոշման շարունակությունն է։

Մեր նախաձեռնությունը ո՛չ հների, ո՛չ նորերի համար վտանգ չի ներկայացնում և իսկապես հանուն Արցախի փրկության է»,- Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետը։

Հարցին՝ ի՞նչ արձագանքներ են ստանում Արցախից, արդյոք արցախցին հույս է կապում այս նախաձեռնության հետ, Ալեքսանդր Մանասյանը պատասխանեց՝ մարդիկ մտավախություն ունեն՝ չլինի, թե ստորագրահավաքի ընթացքում հանկարծ արհեսատական ինչ-որ խոչընդոտներ առաջանան, սակայն ինքը հույս է տածում, որ գործընթացը հարթ կընթանա։

Թեև քաղաքագետը, որպես նախաձեռնող խմբի անդամ, դեռևս չի հասցրել անձամբ լինել սահմանված հասցեներում և հետևել ստորագրահավաքի բուն ընթացքին, սակայն նախաձեռնող խմբի մյուս անդամները լուրջ խոչընդոտների մասին իրեն չեն հայտնել։

Ալեքսանդր Մանասյանը հիշեցրեց նաև մեկ այլ միջազգային նախաձեռնության մասին, որի անդամ է ինքը, և որը նպատակ ունի ճանաչելու Արցախի անկախությունը։

«hayk.world կայքում մի քանի լեզվով Արցախի անկախության ճանաչման անհրաժեշտության պատմաիրավական հիմնավորումներ են ներկայացված։ «Ես ճանաչում եմ Արցախի Հանրապետությունը» կարգախոսով դիմում ենք անհատներին։ Սա միջազգային նախաձեռնություն է, որը հույս և նպատակ ունի միլիոնավոր ստորագրություններ հավաքելու»,- ասաց մեր զրուցակիցը։

Հիշեցնենք, որ «Հայաքվե» նախաձեռնության ստորագրահավաքը մեկնարկել է երեկվանից։ Խոսքը ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարող մի նախագծի մասին է, համաձայն որի Հայաստանի Հանրապետության անունից Արցախը Ադրբեջանի մաս ճանաչող պաշտոնատար անձը պատժվում է 10-ից 15 տարի ազատազրկմամբ։

Ըստ այդմ՝ անհրաժեշտ է ՀՀ 50 հազար քաղաքացու ստորագրություն, որպեսզի այս առաջարկությունը քննարկվի ՀՀ Ազգային Ժողովում։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Կանցկացվի «Սուրբ Էջմիածինը մեր հավատքի ծննդավայր» ՀԵՀԵՄ համահայկական ուխտագնացությունը

Հաջորդ գրառումը

Ադրբեջանի հաշվեհարդարը շարունակվում է. երկրում Ֆրանսիայի դեսպանը կանչվել է ԱԳՆ

Համանման Հոդվածներ

Քաղաքականություն

Նեթանյահուն գովել է Թրամփին, որ նա «կարգավորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը»

01/01/2026
26 դեկտեմբերի, 2025

Նոր տարի՝ քաղաքական հին կրկեսով եւ խաբված հանդիսատեսով

26/12/2025
26 դեկտեմբերի, 2025

Աբրահամյան համաձայնագիրը եւ Իրանի գործոնը. Հայաստանի անդամակցության հեռանկարը

26/12/2025
26 դեկտեմբերի, 2025

Ո՞ւմ է հարկավոր այս վտանգավոր ընթացքը

26/12/2025
Հաջորդ գրառումը

Ադրբեջանի հաշվեհարդարը շարունակվում է. երկրում Ֆրանսիայի դեսպանը կանչվել է ԱԳՆ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական