Երկուշաբթի, Մայիսի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՀ իշխանությունը կանի ամեն ինչ, որպեսզի թույլ չտա Արցախի տարագիր կառավարության գործունեությունը. քաղտեխնոլոգ

17/10/2023
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը բացառում է, որ ՀՀ գործող իշխանություններն Արցախի Հանրապետությունը պահպանելու համատեքստում ինքնակամ գործարկեն «պետություն՝ առանց տարածքի» մոդելը։

«Բնականաբար, նման պայմաններում ՀՀ իշխանությունները կանեն ամեն ինչ, որպեսզի թույլ չտան տարագիր կառավարության գործունեություն, եթե, իհարկե, համապատասխան հրահանգ չստանան Արևմուտքից։

Եթե Արևմուտքը չցանկանա պահպանել տարագիր պետական կառույցները՝ իր ծրագրերն առաջ տանելու համար, ՀՀ իշխանությունները կանեն ամեն ինչ, որպեսզի թույլ չտան տարագիր կառավարության գործունեություն, և պետական բոլոր կառույցներն ուղղակի կլուծարվեն»,- , Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգը՝ հավելելով, որ միայն իշխանությունների փոփոխության պայմաններում հնարավոր կլինի լիարժեքորեն գործարկել «պետություն՝ առանց տարածքի» մոդելը և իրավական ուղիներ փնտրել՝ վերականգնելու ԱՀ լուծարված կառավարությունը։

Որպես վտարանդի կառավարության օրինակ՝ Արմեն Բադալյանը բերեց Հարավային Օսեթիայի և Աբխազիայի օրինակները։

«Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Վրաստանին, որը չի ընդունում վերոնշյալ հանրապետությունների անկախությունը ճանաչելու մասին ՌԴ հայտարարությունը։ Այդ պետություններում ձևավորված Ազգային ժողովը, կառավարությունը և այլն, Վրաստանը պահպանում է Թբիլիսիում, Գորիում և այլն։ Մինչև օրս պահպանվում են 1993 թվականից էլ շուտ ընտրված Աբխազիայի Գերագույն խորհրդի նախագահի և նախագահի աշխատակազմի ինստիտուտները։

Աբխազիայի Գերագույն խորհրդի նախագահն ստիպված է եղել հեռանալ։ Այդ մարդն ազգությամբ վրացի է եղել, բայց այսպես կոչված տարագիր պետական կառույցների ՝ ԱԺ-ի, կառավարության ներկայացուցիչները շարունակում են աշխատել։

Ադրբեջանը ևս մինչև վերջերս պահպանում էր Շուշիի ինչ-որ գործկոմի նախագահի պաշտոնը։ Մինչև այդ անձնավորության մահը նրան ամեն տեղ ներկայացնում էին իբրև ԼՂ տարածաշրջանի ադրբեջանցիների ներկայացուցիչ: Այնպես որ, սա նորմալ, տրամաբանական մոդել է, բայց խնդիրն այն է, որ կրկնում եմ՝ Հայաստանը նման բան չի անելու, որովհետև ՀՀ գործող իշխանություններին Արևմուտքից բերել են  կոնկրետ խնդիր լուծելու համար»,- ասաց քաղտեխնոլոգը։

Ըստ Արմեն Բադալյանի՝ ՀՀ գործող ռեժիմը  պետք է լուծեր և լուծել է իր առջև դրված կարևորագույն հարցը՝ Արցախի հարցն ամբողջությամբ փակել՝ այն թողնելով Ադրբեջանի կազմում։

Հիշեցնենք, որ Արցախի Հանարապետությունը «պետություն՝ առանց տարածքի» մոդելով պահպանելու առաջարկը հնչեցրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

100 տարեկան մանուկը

Հաջորդ գրառումը

Հորդանանի միապետը խիստ կտրուկ հայտարարություն է արել

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Շատ հստակ քաղաքական, ընտրական շեշտադրում. Վլադիմիր Մարտիրոսյան

18/05/2026
Նորություններ

Տիգրանաշենի հանձնումը կնշանակի Սյունիքի շրջափակում. Արթուր Խաչիկյան

18/05/2026
Նորություններ

Նիկոլ պատերազմաբերի նոր SMS-ը. Սուրեն Սուրենյանց

17/05/2026
Soldiers of the Wehrmacht, probably from a film.
Նորություններ

Տոն, քեֆ, պար, սրտիկ շապիտոն հենց դաժանության կոծկման համար է. Վլադիմիր Մարտիրոսյան

17/05/2026
Հաջորդ գրառումը

Հորդանանի միապետը խիստ կտրուկ հայտարարություն է արել

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

ՔՊ-ն քարոզչական պաստառի համար մարդ է սպանել. Հովհաննես Իշխանյան

17/05/2026

Հոգեբուժարանում ինքնասպան է եղել Արմեն Հովհաննիսյանը։ Արմենի դեմ գործ էին սարքել մի բանի համար, որ նա չէր արել: Արմենը վնասել...

ԿարդալDetails
Նորություններ

Կոնկրետ այս կենդանին սպառնում է քաջարանցիներին և Քաջարանին. Մհեր Հակոբյան

18/05/2026

էդ որ ասում են, թե ադրբեջանցիների հետ խաղաղ ապրել ենք և կապրենք... ...Էդ որ գալու են, սրա պես չէ, սա...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Երկու կարծիք Վարդան Աճեմյանի «Սուրբ Տրդատ» օպերայի մասին

08/05/2026

Ապրիլի 27-ին լրացավ ՀՀ Պետական մրցանակի դափնեկիր, արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Վարդան Աճեմյանի 70-ամյա հոբելյանը: Այդ առթիվ շնորհավորելով ճանաչված արվեստագետին...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Շատ հստակ քաղաքական, ընտրական շեշտադրում. Վլադիմիր Մարտիրոսյան

18/05/2026

Ես գիտեմ, որ քաղաքականությունը նախ մրցակցություն է, բայց երանի մենք այն օրին լինեինք, որ այս ընտրթյունները բոլոր առումներով մրցակցային լինեին:...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական