Հինգշաբթի, Հոկտեմբերի 23, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՀ արտգործնախարարը մանկապարտեզային մակարդակով ելույթ է ունենում՝ վախենալով հիշեցնել, որ Լեռնային Ղարաբաղը կարգավիճակ ունի և մի քանի անգամ ինքնորոշվել է. Լարիսա Ալավերդյան

23/09/2023
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արցախահայության նկատմամբ Ադրբեջանի ցեղասպան գործողությունները հետևանք են ՀՀ գործող իշխանությունների հանցավոր քաղաքականության՝ մասնավորապես նրանց կողմից արված քաղաքական մի շարք հայտարարությունների, որոնք որևէ իրավական հիմք չունեն։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը՝ շեշտելով հատկապես վերջին օրերի արդբերջանական ագրեսիայի ֆոնին Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ Արցախի քաղաքացիական բնակչությանը սպառնացող ուղիղ վտանգ չկա։

«Անշուշտ, արցախահայության դեմ ցեղասպան գործողությունների գլխավոր մեղավորն Ադրբեջանն է, բայց, կրկնում եմ, ՀՀ օրվա իշխանությունների վտանգավոր, անգրագետ և միտումնավոր խեղաթյուրված հայտարարություններն Ադրբեջանի համար հիմք են ծառայում իր ցեղասպան գործողությունները բնութագրել որպես հակաահաբեկչական օպերացիա։

Այն դեպքում, երբ ՄԱԿ-ում Ադրբեջանի ԱԳ նախարարը մեջբերում է Նիկոլ Փաշինյանի խոսքերը, որ արցախահայությանը որևէ վտանգ չի սպառնում, ՀՀ արտգործնախարարը մեկ խոսք անգամ չի հնչեցնում, որ ԼՂ-ն միջազգային իրավունքի և ներպետական օրենսդրությամբ լեգիտիմ կայացած հանրապետություն է։ Նա մանկապարտեզային մակարդակով ելույթ է ունենում՝ վախենալով հիշեցնել, որ Լեռնային Ղարաբաղն ունի կարգավիճակ և մի քանի անգամ ինքնորոշվել է»,- ասաց Լարիսա Ալավերդյանը։

Իրավապաշտպանը շեշտեց՝ ՀՀ գործող իշխանությունների կողմից Արցախը բազմիցս Ադրբեջանի մաս ճանաչելու վերաբերյալ հայտարարություններն իրենց մեջ ծանր հանցագործության նշաններ են պարունակում։ Ադրբեջանի գործողությունները՝ ամեն գնով իր ինքնիշխանությունը տարածել Արցախի վրա հակասում են Ժնևյան բոլոր 4 կոնվենցիաներին։

«Խոսք է գնում մի փունջ հանցագործությունների մասին, Ադրբեջանը մարդասիրության դեմ հանցագործություններ է կատարում, շարունակ գործում ռազմական հանցագործություններ, մինչդեռ խաղաղ բնակչության դեմ նման գործողություններ չպետք է կատարվեն։ Ադրբեջանն արհամարհում է ՄԽ շրջանակներում ձեռք բերված և ոչ ոքի կողմից չչեղարկված համաձայնությունները»,- ասաց մեր զրուցակիցը։

Լարիսա Ալավերդյանը հիշեցրեց՝ արցախահայության նկատմամբ Ադրբեջանի գործողությունները ցեղասպանություն են որակում ոչ միայն հայ մասնագետները, այլև այնպիսի հեղինակավոր անձինք և կազմակերպություններ, ինչպիսիք են Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն, մի խումբ հանրահայտ ցեղասպանագետներ  և իհարկե Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը։

«Եթե անգամ Ադրբեջանը ինչ-որ հարթակներում հայտարարում է, որ արցախահայերն իր քաղաքացիներն են, դա նրան իրավունք չի տալիս ցեղասպանություն գործել նրանց նկատմամբ»,- ամփոփեց իրավապաշտպանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Շրջաններն առանձին, Ստեփանակերտն իր հերթին` պաշարված են, մարդիկ` պատանդի կարգավիճակով

Հաջորդ գրառումը

Պարզից էլ պարզ է, որ Ադրբեջանում հայ մարդն ապրել չի կարող. անկախ Ադրբեջանը չի հանդուրժի հայ տարրի ներկայությունը. իրավապաշտպան

Համանման Հոդվածներ

Քաղաքականություն

Ալեն Սիմոնյանը Ժնևում հանդիպել է Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ

21/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանի Հանրապետությունը ողջունում է Ադրբեջանի Հանրապետության նախագահի հայտարարությունը. Փաշինյանի խոսնակ

21/10/2025
Քաղաքականություն

Այսպիսով, խաղաղությունը հաստատված է, և երեք առաջնորդներն արտահայտել են այն ամրապնդելու ամուր հանձնառություն. Միրզոյան

20/10/2025
Քաղաքականություն

Հենց ռուսական կողմն է Բաքվին տեղեկացրել Ռամիզ Մեհդիևի պետական հեղարշջման պլանի մասին

18/10/2025
Հաջորդ գրառումը

Պարզից էլ պարզ է, որ Ադրբեջանում հայ մարդն ապրել չի կարող. անկախ Ադրբեջանը չի հանդուրժի հայ տարրի ներկայությունը. իրավապաշտպան

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ինձ պետք չէ պաշտպանության պատրանք. ես պահանջում եմ իմ դատավարական իրավունքների իրական պահպանում. Ռուբեն Վարդանյան

22/10/2025

Ռուբեն Վարդանյանն ընտանիքի միջոցով փոխանցել է պաշտպանից հրաժարվելու իր պատճառները՝ բացատրելով փաստաբանի մասնագիտական աշխատանքը կատարելու պայմանների բացակայությամբ և իրավունքի նորմերի...

ԿարդալDetails

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության հայտարարությունները ոնց որ կինոյից դուրս մնացած կադրեր լինեն. Փաշինյան

22/10/2025

Մոլդովայի խորհրդարանում ընդդիմադիր դաշինքը գլխավորել է Հայկ Վարդանյանը

22/10/2025

Մանան Գևորգյանն ընտրվեց Ջերմուկ համայնքի ղեկավար

22/10/2025

Խստագույնս դատապարտում ենք փաստաբանի նկատմամբ իրականացվող ցանկացած հետապնդում. Փաստաբանների պալատ

22/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական