«Մեր դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը` մեր բոլոր ջանքերը պետք է գործադրենք խաղաղության հաստատման համար։ Հաջորդ շաբաթ Վաշինգտոնում տեղի է ունենալու Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, և մեր պատվիրակությունը հենց այս տրամադրվածությամբ է մեկնելու ԱՄՆ»,– կառավարության այսօրվա նիստին հայտնեց Նիկոլ Փաշինյանը։
Նշենք, որ արտգործնախարարների մոտալուտ հանդիպման մասին հաղորդել է նաև Պետքարտուղարության ներկայացուցիչ Վեդանտ Պատելը՝ ասելով, որ ԱՄՆ–ն պատրաստ է շատ շուտով անց կացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների հաջորդ փուլը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ադրբեջանական կողմին առաջարկել էր անց կացնել սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովի նիստ։ Այս լուրը հաստատեց նաև Փաշինյանը։ Նա հայտնեց, որ դրա վերաբերյալ «սկզբունքային պայմանավորվածություն կա»։