Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Արցախի ՊԲ-ը կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հունիսի 21-ին և 22-ին կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտունու, Շուշիի և Ասկերանի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ չի համապատասխանում իրականությանը։ 

ՀՀ ՊՆ-ը հայտնում է, որ Ադրբեջանի ՊՆ-ն նաև շարունակում է ապատեղեկատվությունն տարածել՝ հայտարարելով իր կողմից իբր խափանված և ՊԲ կողմից իրականացվող ամրաշինական աշխատանքների մասին։