Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՊԿ-ի կազմ մտնելը մեկ բան է, դրանից դուրս գալը՝ մեկ այլ բան, այն է՝ դեմարշ Ռուսաստանի դեմ. վերլուծաբան

14/03/2023
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԱՊԿ-ի՝ Հայաստանից դուրս գալու կամ Հայաստանի՝ ՀԱՊԿ-ը լքելու հարցերին պատասխանելուց առաջ նախ պետք է հասկանալ՝ ի՞նչ է ՀԱՊԿ-ը, ի՞նչ է այն իրենից ներկայացնում։ Իսկ մինչև հիմա այնքան էլ հասկանալի չէ, թե այդ կառույցն ինչ է, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց վերլուծաբան Ստեփան Դանիելյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի այն դիտարկմանը, թե ՀԱՊԿ-ը, ցանկանալով, թե չցանկանալով, դուրս է գալիս Հայաստանից։

«Նույնիսկ ՆԱՏՕ-ի նման կազմակերպության գոյությունն է ոչ այնքան հասկանալի։ Օրինակ՝ այս կառույցը ստեղծվել է Խորհրդային միության դեմ, և դրա փլուզումից հետո հարց առաջացավ՝ ի՞նչ է ՆԱՏՕ-ն։

Ռուսաստանն սկզբնական փուլում առաջարկում էր դառնալ ՆԱՏՕ-ի անդամ։ Երբ ՌԴ-ին այդ հարցում մերժեցին, հետագայում ՀԱՊԿ կոչվող կառույց ձևավորվեց, բայց ո՞ւմ դեմ էր այն ուղղված, ի՞նչ է իրենից ներկայացնում, անհասկանալի է։ Այն ընդամենը մեկ հաջող օպերացիա է իրականացրել՝ Ղազախստանում վերջերս գրանցված խժդժությունների ֆոնին (նկատի ունի 2022-ի տարեսկզբին այդ երկրում լարված իրավիճակը՝ խմբ)։ Դրանից դուրս ՀԱՊԿ-ի նպատակն ու գոյությունն անհասկանալի են»,- ասաց Ստեփան Դանիելյանը։

Վերլուծաբանը միաժամանակ հիշեցրեց ռուս-ուկրաինական պատերազմի մասին, որին ՀԱՊԿ-ը չի մասնակցում, մինչդեռ ՆԱՏՕ-ն անուղղակի կերպով մասնակցում է՝ զենք-զինամթերք մատակարարելով Ուկրաինային։

«ՀԱՊԿ անդամ երկրները ՌԴ-ին զենք չեն մատակարարում, ավելին՝ շատ դեպքերում մասնակցում են այդ երկրի դեմ պատժամիջոցներին։

Երբ Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակում տեղի ունեցավ, ՀԱՊԿ-ն իրեն շատ կրավորական կերպով պահեց։ Ինչո՞ւ. որովհետև այդ կառույցում կան երկրներ, որոնք այլ կառույցներում Ադրբեջանի դաշնակիցներն են։ Խոսքը, մասնավորապես թուրքական պետությունների համադաշնության մասին է։ Բացի այդ՝ նրանք ունեն նաև ռազմական փոխադարձ պարտավորություններ։

Հիմա հարց է առաջանում. եթե Ադրբեջանի հետ պատերազմ լինի, ինչպե՞ս իրենց կպահեն ՀԱՊԿ երկրները, որովհետև մի կողմից կան ՀԱՊԿ-ի փոխադարձ պարտավորություններ, մյուս կողմից՝ թուրքական երկրների՝ միմյանց նկատմամբ պարտավորությունները և համագործակցությունը։ Այս ամենն իրականում շատ խճճված է»,- ասաց մեր զրուցակիցը։

Ստեփան Դանիելյանի համոզմամբ՝ ՀԱՊԿ-ի կազմ մտնելը մեկ բան է, դրանից դուրս գալը՝ մեկ այլ բան, այն է՝ դեմարշ Ռուսաստանի դեմ։

«Եթե մենք ՌԴ-ին ասում ենք, որ նա իր պարտավորությունները չի կատարում, նա էլ ասում է՝ դուք էլ ձեզ որպես դաշնակից չեք պահում Ուկրաինայի դեմ պատերազմում։

Իրականությունն այն է, որ մի պրոցես է գնում, որտեղ ամբողջ աշխարհը փոխվում է. դեպի ո՞ւր՝ պարզ չէ։ Այս փոփոխությունների ֆոնին ՀԱՊԿ-ը և նրա նման մյուս կազմակերպությունները՝ ՄԱԿ-ը, Եվրախորհուրդը, ԵԱՀԿ-ն, անորոշ վիճակում են հայտնվել։ Նույնիսկ հայտնի չէ՝ ԵԱՀԿ-ն կշարունակի՞ իր գոյությունը, թե ոչ։

Աշխարհում պետք է նոր գործընթաց լինի, որը, հնարավոր է, սկսի ռուս-ուկրաինական պատերազմի ավերտից հետո։ Ինչ սկզբունքներով պատերազմը դադարի, այդ սկզբունքներն  էլ  որպես էլեմենտ կդրվեն միջազգային նոր հարաբերությունների կառուցման հիմքում։ Մինչ այդ աշխարհն անորոշությունների շրջանում է»,- եզրափակեց Ստեփան Դանիելյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հարց է՝ ՀԱ՞ՊԿ-ն է այստեղից դուրս գալիս, թե Հայաստանն է ուզում ՀԱՊԿ-ից դուրս գալ, ուղղակի «դուխը» չի հերիքում այդ մասին ուղիղ ասել. քաղտեխնոլոգ

Հաջորդ գրառումը

Արցախում ապրանքի գների արհեստական թանկացման 17 դեպք է գրանցվել

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ստամբուլում կայացել է Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի երկկողմ հանդիպումը

17/04/2026
Նորություններ

Ճոռոմաբանության վերելքն ու իրականության վայրէջքը. Հակոբ Բադալյան

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
Հաջորդ գրառումը

Արցախում ապրանքի գների արհեստական թանկացման 17 դեպք է գրանցվել

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական