Երկուշաբթի, Մայիսի 11, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայկ Մարության՝ շռմնդած-գռմնդածը

26/08/2023
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Քաղաքապետի պաշտոնի համը, ըստ երեւույթին, կատակերգու Հայկ Մարությանի բերանում է մնացել: Պաշտոնավարման ընթացքում  բացառապես ընտրյալների հետ շփվող Մարությանը նորից է քաղաքական հայտ ներկայացրել ու որպես թեկնածու առաջադրվել «Ազգային առաջընթաց» կուսակցության ցուցակով: Թե ինչ կապ ունեն Մարությանն ու մյուս Հայկը՝ Գրիգորյան, որ կուսակցության հիմնադիրն է, դա դեռ մի կողմ թողնենք:  Այժմ ամենահետաքրքիրն այն է, որ քաղաքական ասպարեզ է փորձում գալ մեկը, որի բերանով Փաշինյանի իշխանությունը (կամ գուցե ոչ հայաստանյան արբանյակները) մեր հասարակությանը սեւերի ու սպիտակների բաժանեցին: Իր հերթին նույնպես Մարությանը բաժանում արեց. իր հետ շփման իրավունք ունեցողներ ու դա չվաստակածներ: Համավարակի օրերին առհասարակ դժվար էր նրան տեսնել անգամ ի պաշտոնե ներկա գտնվել պարտադրող միջոցառումների ժամանակ. մեկուսացել էր «մի այլ կարգի»:

Պաշտոնից խայտառակ, անփառունակ ձեւով վտարվելուց հետո կատակերգուն նախկին գործին անցավ, մոնոներկայացում բեմադրեց՝ մեղադրելու համար իրեն պաշտոնանկ անողներին: Ներկայացման մեջ մի դրվագ կա, որտեղ «կարգին» նախկինը քաղաքապետարանը համեմատում է պետքարանի հետ: «Լինում է, չէ, երբ պետքարան ես մտնում, ու պարզվում է՝ էնպես է շռմնդած-գռմնդած, որ ակամա մտածում ես՝ երկու տարբերակ ունես: Կա՛մ ինքդ պետք է մաքրես նաեւ քեզանից առաջ էդտեղ եղածների արածը, որ չստացվի՝ դու ես արել, կա՛մ պետք է թողնես, դուրս գաս: Բայց էդ դեպքում մարդիկ մտածելու են,  թե էդ ամբողջը դու ես շռմդնել-գռմնդել: Հիմա իմ կարգավիճակն է քաղաքապետարանում…»,- ասում է երբեմնի քաղաքապետը:

Իհարկե, թե՛ Մարությանից առաջ, թե՛ իրենից հետո բոլորն էլ  աղտոտել են քաղաքապետարանը: Պարզ է սակայն, որ ինքը եւս անմասն չի մնացել այդ գործընթացից: Ավելին՝ առավել ակտիվորեն ու ջանասիրությամբ է շռմնդել-գռմնդել:

Հ.Գ. Եղբայրական խորհուրդ տանք պրն նախկին քաղաքապետին: Հաջորդ անգամ ներկայացում խաղալիս չվախենալ գոնե որոշ չափով թթու խոսք ասել Նիկոլ Փաշինյանին: Թե չէ անատամ, վախվորած ու անհասցե քննադատել կարող են բոլորը:

Սեւակ Վարդումյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բաքու է ժամանել Թուրքիայի պաշտպանության նախարարը

Հաջորդ գրառումը

ՀՀ ԶՈՒ-ն դիրքային առաջխաղացման փորձ չի իրականացրել, Բաքուն ստում է․ ՊՆ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Վարժ հայերենով վարժանքները Հայաստանի ու Արցախի նկատմամբ. Հակոբ Բադալյան

09/05/2026
Նորություններ

Երբ լսում եք քաղհասարակություն բառը, ստուգեք ձեր գրպանները. Արման Գրիգորյան

08/05/2026
Նորություններ

Ռուսաստանի ԱԳՆ հերթական նվերը հայ «հիբրիդոլոգներին» եւ Նիկոլ Փաշինյանին. Հակոբ Բադալյան

08/05/2026
08 Մայիսի, 2026

Եվրահայաստանն ու մեր քաղաքական ուժերի մաքսիմալիզմը

08/05/2026
Հաջորդ գրառումը

ՀՀ ԶՈՒ-ն դիրքային առաջխաղացման փորձ չի իրականացրել, Բաքուն ստում է․ ՊՆ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչո՞ւ չի կարելի Նիկոլ Փաշինյանին պահել վարչապետի պաշտոնին. Հակոբ Բադալյան

10/05/2026

Քարոզարշավի ամեն օր Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է հանրությանը մի պատկառելի վկայություն, թե ինչու՞ չի կարելի իրեն պահել վարչապետի պաշտոնին: Ամեն...

ԿարդալDetails
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
Հրապարակախոսություն

Շատ արագ կհայտնվենք ոչ թե ԵՄ-ում, այլ «արևմտյան ադրբեջանում». Արման Աբովյան

10/05/2026

Ինչպես ասում են՝ ուրբաթը շաբաթից շուտ եկավ։ Պուտինը պահանջել է, որ Հայաստանը արագ որոշի՝ ԵՄ, թե ԵԱՏՄ։ Եվ հիմա պետք...

ԿարդալDetails
Նորություններ

Գյումրին օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ Դերենիկ Մալխասյան

10/05/2026

Լենինականը (Գյումրին) օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ 1930-ականների վերջ Գաղտնիք չէ, որ Թուրքիան վերջին 200 տարվա ընթացքում միշտ սպասել է...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Պետք  չէ պաշտպանել Հայաստանը մեզանից. մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև

10/05/2026

Մենք չունեինք Հայաստանը կործանելու կամ նրա անկախությունը խլելու մտադրությունբռնազավթված Արցախի Քաշաթաղի շրջանի Կովսական քաղաքում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Ալիևը։ «Այսօր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական