Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են խաղաղության պայմանագրի տեքստի նախաբանը և 17 հոդվածներից 15-ը. հայտարարել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ ելույթ ունենալով Մալթայում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստում։
«Խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում որոշակի առաջընթաց կա, տեքստում համաձայնեցված են 17 հոդվածներից 15-ը. փաստաթուղթը կարող է փակել թշնամանքի էջը Հարավային Կովկասում»,- նշել է նա։
Արարատ Միրզոյանի հայտարարությունը մեջբերել են նաև ադրբեջանական լրատվամիջոցները, այդ թվում՝ պաշտոնական։