Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Հայաստանն ու Ադրբեջանը  խաղաղության պայմանագրի 17  հոդվածներից 15-ը համաձայնեցրել են. Միրզոյան

 Հայաստանն ու Ադրբեջանը  համաձայնեցրել են խաղաղության պայմանագրի տեքստի նախաբանը և 17  հոդվածներից 15-ը.  հայտարարել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ ելույթ ունենալով Մալթայում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստում։

«Խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում որոշակի առաջընթաց կա, տեքստում համաձայնեցված են 17 հոդվածներից 15-ը.  փաստաթուղթը կարող է փակել թշնամանքի էջը Հարավային Կովկասում»,- նշել է նա։

Արարատ Միրզոյանի հայտարարությունը մեջբերել են նաև ադրբեջանական լրատվամիջոցները, այդ թվում՝ պաշտոնական։