Հայաստանի սխալն այն է, որ ինքն իր հարաբերությունները վատթարացրել է ՀԱՊԿ-ի հետ և կարևոր որոշումներ ընդունելու համար երկարատև աշխատանք չի տարել ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հետ. ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով հարցին, թե Հայաստանի սխալը ո՞րն է, եթե ՀԱՊԿ-ը չի կատարում իր պարտավորությունները:
«Դուրս կգա՞ Հայաստանը ՀԱՊԿ-ից, այդ հարցի պատասխանը պետք է տան այսօրվա իշխանությունները, իսկ իրենք ասել են, որ արտաքին քաղաքականության փոփոխություններ չկան, և Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու մտադրություն դեռեւս չունի»: