Չորեքշաբթի, 29 Հուլիս, 2026

Թուրքիան Նեթանյահուի դեմ քրեական գործ է հարուցել ՝ նրան մեղադրելով ցեղասպանության մեջ

Ստամբուլի գլխավոր դատախազությունը Նեթանյահուի դեմ քրեական գործ է ուղարկել Թուրքիայի արդարադատության նախարարություն։ Նրան  կանգնեցնում են միջազգային քրեական դատարանի առաջ՝ ցեղասպանության մեղադրանքով:

Այս մասին հայտնում է CNN Turk-ը։ Իսրայելի վարչապետի դեմ հայցը ներկայացրել են Արդարություն և զարգացում կուսակցության նախկին պատգամավոր Մեթին Կունքը, ինչպես նաև փաստաբաններ Մուջահեդ Իքին և Բուրաք Բեքիրօղլուն։

Միջազգային քրեական դատարանի քննարկման համար գրված միջնորդագիրը պահանջում է Նեթանյահուին պատասխանատվության ենթարկել «պատերազմական հանցագործությունների», «մարդկության դեմ հանցագործությունների» և «ցեղասպանություն» հոդվածներով։