Ֆրանսիան և Հնդկաստանը, զինելով Հայաստանին, ինչպես ասում են, կրակի վրա յուղ են լցնում և Հայաստանին անիրատեսական պատկերացում են տալիս իրավիճակի մասին. հայտարարեց Ալիևը։
«Հայաստանը կարող է կարծել, որ այդ զենքի կիրառմամբ կկարողանա նորից օկուպացնել Լեռնային Ղարաբաղը։ Էլ չեմ խոսում այդ զենքերի որակի մասին։ Եթե նույնիսկ դա ամենաարդիական զենքն է, դա անհնար է, որովհետև պատերազմի արդյունքը ձեռք է բերվում մարդկանց և նրանց ոգու շնորհիվ։
Պատերազմից հետո նույնիսկ Հայաստանն ինքը հայտարարեց, որ պատերազմի ժամանակ ունեցել է 12 հազար դասալիք։ Այսինքն՝ նրանք չեն կարողանա դիմակայել Ադրբեջանին»,- նշել է օկուպանտը։