Երկուշաբթի, Մայիսի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանը միանգամայն կարող է տարանցիկ երկիր դառնալ. հնդիկ նախարար

26/06/2024
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանը միանգամայն կարող է տարանցիկ երկիր դառնալ Հնդկաստանը Եվրոպայի և Ռուսաստանի հետ կապելու հարցում, Եվրասիական երկրներից ճանաչողական այցի շրջանակում Նյու Դելի այցելած լրագրողների հետ հանդիպմանը,  հայտարարել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրահմանյամ Ջայշանքարը՝ խոսելով Հայաստանի հնարավոր դերի մասին Հնդկաստանը Եվրոպային և Ռուսաստանին կապող տարանցիկ ուղիների զարգացման գործում։

Ջայշանքարի խոսքով՝ առաջիկա 10 տարում առևտրային ու տարանցման միջանցքների թիվը շատանալու է աշխարհում։

«Մենք ունենք Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը, որը ներառում է Չաբահար նավահանգիստը և այլ երկրներ, ունենք Մերձավորարևելյան միջանցքը, բայց կլինեն շատ ավելի մեծ թվով միջանցքներ, քանի որ գոյություն ունեցողները ստեղծվել են 70-80 տարի առաջ: Արտադրությունը, սպառումը և բնական ռեսուրսները փոփոխվում են, և կարծում եմ, որ անհրաժեշտ է ստեղծել նոր միջանցքներ, որոնք նոր հատվածներ կմիացնեն միմյանց: Եթե ​​նայենք, Հայաստանն իր աշխարհագրական դիրքով Եվրոպայի և Հնկաստանի միջև է գտնվում։ Այնպես որ, ես այստեղ հնարավորություններ եմ տեսնում»,- հավելել է Ջայշանքարը:

Հնդկաստանի արտգործնախարարն ընդգծել է՝ երկու երկրները շատ լավ հարաբերություններ ունեն, և կան բազմաթիվ հնարավորություններ երկկողմ համագործակցությունը խորացնելու համար։

«Տարբեր ոլորտներում մեր երկկողմ առևտուրը բարձրացել է, մեր մշակութային համագործակցությունն է ընդլայնվել, քաղաքական համակարգումն է առաջընթաց գրանցել։ Այսպիսով, շատ բան կա, որ մենք կարող ենք անել», – եզրափակել է արտգործնախարարը։

Հնդկաստանի նավահանգիստների, նավագնացության և ջրային ուղիների քարտուղար Տ. Կ. Ռամաչանդրանը շեշտել է, որ Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքը շատ կարևոր է Նյու Դելիի համար, քանի որ այն դիտարկում են որպես ոչ միայն Արևմտյան Եվրոպա, Արևելյան Եվրոպա և Կենտրոնական Ասիա, այլև Ռուսաստան տանող այլընտրանքային երթուղի։

«Մենք կարծում ենք, որ այն կզարգանա առաջիկա 5 տարում՝ հաշվի առնելով այն հետագիծը, որը մենք տեսնում ենք վերջին 5 տարվա ընթացքում։ Միջանցքն ունի թվային կապի, ճանապարհային, երկաթուղային ենթակառուցվածքներով ապահովելու բաղադրիչներ, կա նաև առևտրային գործընթացների բաղադրիչ, ինչը նշանակում է մաքսային և ընթացակարգերի ուղղությամբ աշխատանքներ։ Երբ միջանցքը ֆիզիկական իմաստով անցնի ճանապարհների, երկաթուղային և այլ ենթակառուցվածքների արդիականացման փուլը, մաքսային գործընթացները ներդաշնակեցվեն, հետո ապրանքների տեղաշարժը, տեղեկատվություն փոխանակումը և մյուս գործընթացները, այդ ժամանակ արդեն հնարավոր կլինի փոխադրումներ կատարել միջանցքներով։ Նախնական բոլոր աշխատանքները կատարվում են»,- նշել է պաշտոնյան։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայ ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց խոշտանգումները պետք է միջազգային հանրության կողմից արժանանան պատշաճ գնահատականի. ՄԻՊ

Հաջորդ գրառումը

Ի՞նչ եղանակ է սպասում հունիսի վերջին օրերին

Համանման Հոդվածներ

Նորություններ

Տիգրանաշենի հանձնումը կնշանակի Սյունիքի շրջափակում. Արթուր Խաչիկյան

18/05/2026
Նորություններ

Նիկոլ պատերազմաբերի նոր SMS-ը. Սուրեն Սուրենյանց

17/05/2026
Soldiers of the Wehrmacht, probably from a film.
Նորություններ

Տոն, քեֆ, պար, սրտիկ շապիտոն հենց դաժանության կոծկման համար է. Վլադիմիր Մարտիրոսյան

17/05/2026
Նորություններ

Այն մասին, թե ինչպե՞ս են գործում Ալիևն ու Փաշինյանը. Արտակ Զաքարյան

17/05/2026
Հաջորդ գրառումը

Ի՞նչ եղանակ է սպասում հունիսի վերջին օրերին

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

ՔՊ-ն քարոզչական պաստառի համար մարդ է սպանել. Հովհաննես Իշխանյան

17/05/2026

Հոգեբուժարանում ինքնասպան է եղել Արմեն Հովհաննիսյանը։ Արմենի դեմ գործ էին սարքել մի բանի համար, որ նա չէր արել: Արմենը վնասել...

ԿարդալDetails
Soldiers of the Wehrmacht, probably from a film.
Նորություններ

Տոն, քեֆ, պար, սրտիկ շապիտոն հենց դաժանության կոծկման համար է. Վլադիմիր Մարտիրոսյան

17/05/2026

Հրեաները գոնե Վագների երաժշտության ու «MP 40» ավտոմատի ուղեկցությամբ էին քայլում դեպի կառափնարան: Հայերին Թաթայի տակ պարելով ու սրտիկ ցույց...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Երկու կարծիք Վարդան Աճեմյանի «Սուրբ Տրդատ» օպերայի մասին

08/05/2026

Ապրիլի 27-ին լրացավ ՀՀ Պետական մրցանակի դափնեկիր, արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Վարդան Աճեմյանի 70-ամյա հոբելյանը: Այդ առթիվ շնորհավորելով ճանաչված արվեստագետին...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանը ընտրողների քվեները ստանալու համար ընտրակաշաք է տալիս. Ոսկան Սարգսյան

17/05/2026

Նիկոլ Փաշինյանը ընտրողների քվեները ստանալու համար ընտրակաշաք է տալիս՝ հարբած վարելու համար վարորդական իրավունքից զրկված վարորդների վարորդական իրավունքը վերականգնում է։...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական