Ազատության հրապարակում 16 ընդդիմադիր քաղաքական ուժերը, որոնք ստեղծել են «Հայրենիքի փրկության շարժում», հանրահավաք են հրավիրել:
Երկու օր առաջ նրանք հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ նշվում էր. «2020թ. դեկտեմբերի 5-ին, ժամը 15:00-ին, Ազատության հրապարակում հրավիրված համազգային մեծ հանրահավաքին Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը կներկայացնի նոր կառավարության առաջնահերթ գործողությունները եւ հակաճգնաժամային քայլերը»:
Հանրահավաքի մասնակիցները վանկարկում են՝ Նի-կոլ, դա-վա-ճան: