Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Էրիկի «Ոչ ավել , ոչ պակաս» երգը ռուսական ալիքի եթերում ներկայացվել է որպես ադրբեջանական երգ. Էրիկ Կարապետյանը դիմել է դատարան

Երգիչ Էրիկը ինստագրամյան իր էջի միջոցով տեղեկացրել է, որ իր հեղինակային «Ոչ ավել , ոչ պակաս» երգը հերթական անգամ աղավաղել են՝ ռուսական ալիքում ներկայացնելով որպես ադրբեջանական երգ:

«Ոչ ավել , ոչ պակաս» երգը տարիներ շարունակ անօրինական կերպով ձևափոխել, աղավաղել ու կատարել են աշխարհի տարբեր լեզուներով ու երկրներում, առանց որևէ թույլտվության… Ես լռել եմ: 

Բայց համբերությանս բաժակս լցվեց, երբ օրեր առաջ Ռուսական Россия 1 պետական ալիքով «Воскресное шоу Андрея Малахова» -ի եթերում արդեն երկրորդ անգամ առանց որևէ թուլատվության հնչեց իմ երգը աղավաղված տարբերակով ՝ այս անգամ ադրբեջանցիների կատարմամբ: 
Ու ցավալի ու ամոթալին այն է, որ այն ներկայացվեց որպես ադրբեջանական երգ: 
Երգը գրել եմ 2018 թվականին, Երևանում: 

Երաժշտության հեղինակը ես եմ ,
Խոսքերի հեղինակը՝ Գրիգոր Կյոկչյանը: 
Հարցին տվել եմ իրավական ընթացք և օրենքի սահմաններում պայքարելու եմ մինչև վերջ իմ հեղինակային իրավունքների համար: 
Նշեմ, որ ստեղծագործությունը առանց հեղինակի թույլտվության օգտագործելը, փոփոխելը՝ հեղինակային իրավունքի խախտում է և ստեղծագործության աղավաղում։
 
Ցավ եմ ապրում ,որ մեր հայրենակիցների ստվար զանգված լսում է հենց այդ տարբերակները: 
Բայց նաև ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր այն հայրենակիցներին, ովքեր տեսնելով այս ամենը արձագանքում են և իրենց աջակցությունն են հայտնում ինձ»,- գրել է երգիչը: