Ուրբաթ, Նոյեմբերի 7, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կոնգրեսական Բեն Քարդինը դատապարտել է Ադրբեջանի կողմից Արցախի էթնիկ զտումները և Հայաստանի դեմ շարունակական ագրեսիան

12/09/2024
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Սեպտեմբերի 10-ին, ԱՄՆ Հելսինկիի հանձնաժողովում կայացած «Աջակցություն Հայաստանի ժողովրդավարությանը և արևմտյան ապագային» վերնագրով լսումների ընթացքում` ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բեն Քարդինը դատապարտել է Ադրբեջանի կողմից Արցախի էթնիկ զտումները և Հայաստանի դեմ շարունակական ագրեսիան։ Լսումներին մասնակցելու էին հրավիրված երեք փորձագետ-ականատեսներ՝ ԵԱՀԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Դան Բիըրը, Միջազգային ճգնաժամային խմբի Հարավային Կովկասի հարցերով նախկին վերլուծաբան Օլեսյա Վարդանյանը, Երևանում գործող «Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի նախագահ Տիգրան Գրիգորյանը։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը:

Անդրադառնալով վերջերս Հելսինկիի հանձնաժողովի պատվիրակության Հայաստան կատարած այցին՝ հանձնաժողվի նախագահ Քարդինը նշել է՝ բացի Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելը, Ադրբեջանը ձգտում է նաև «ուժով ոչնչացնել Հայաստանի ինքնիշխանությունից մի հատված՝ շարունակական ոտնձգության տակ պահելով Հայաստանի ինքնիշխան տարածքները։ Քարդինը խաղաղության գործընթացի ներկա պայմաններն անհավասար է համարել՝ նկատելով, որ դրա արդյունքում չեն լուծվում սահմանային խնդիրները»։

Ըստ հրավիրված փորձագետների՝ Ադրբեջանի հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա և ներխուժումը Հայաստանի ինքնիշխան տարածք, անմիջական վտանգ են ներկայացնում Հայաստանի անվտանգությանը։ Նրանք անդրադարձել են  Ադրբեջանի ռազմական ներկայության ամրապնդմանը հայկական տարածքներում և Հայաստանի խոցելիությանը Ադրբեջանի կողմից ռազմական հետագա էսկալացիայի պայմաններում։ Նրանք նաև նկատել են՝ Ադրբեջանը փորձում է ձգձգել և տապալել բանակցությունները՝ Հայաստանին պարտադրելով նոր պահանջներ, օրինակ՝ Սահմանադրության փոփոխություն։

Անդրադառնալով Կապիտոլիումի բարձունքում անցկացված քննարկմանը՝ Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նկատել է․«Կոնգրեսը կարող է գործել այնտեղ, որտեղ վարչակազմն այնքան ակնհայտ ձախողել է՝ ընդունելով օրենսդրություն՝ իրականացված ագրեսիայի համար Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու, ադրբեջանցի ռազմական հանցագործների դեմ պատժամիջոցներ կիրառելու, Հայաստանին տրամադրվող մարդասիրական աջակցությունը կտրուկ մեծացնելու, առհասարակ արդար, երկարատև և արժանապատիվ խաղաղությանն ի նպաստ հանդես գալու շրջանակներում, ինչպես նաև ապահովելու ապօրինի ձերբակալված հայ ռազմագերիներիի ազատ արձակումն ու Արցախի հայության վերադարձի իրավունքի իրացումը։ Խաղաղությունը հնարավոր չէ հաշվետվության բացակայության պարագայում, քանի դեռ Ադրբեջանը, իր գործողությունների համար անպատժելիություն է վայելում, այն շարունակելու է հավատալ, որ ավելին կարելի է ձեռք բերել պատերազմով, քան բանակցութիւնների միջոցով»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայաստանում սովորում է Ադրբեջանից 4 անգամ քիչ առաջին դասարանցի

Հաջորդ գրառումը

Դատավոր Մեսրոպ Մակյանը ինքնաբացարկ է հայտնել

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Իռեդենտիստական ​​​​հռետորաբանություն Հայաստանի նկատմամբ․ ի՞նչ ասել է «Արևմտյան Ադրբեջան»

07/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը Վեհափառի հարցը պատրաստվում է «լուծել» ճնշման միջոցով. Սուրեն Սուրենյանց

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
Հաջորդ գրառումը

Դատավոր Մեսրոպ Մակյանը ինքնաբացարկ է հայտնել

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական