Հայաստանն ու Ադրբեջանը կարողացան համաձայնության գալ խաղաղության պայմանագրի հիմնարար սկզբունքների շուրջ. Երևանում անցկացվող ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք ունենք լավ և վատ նորություններ հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացի վերաբերյալ։ Ադրբեջանի հետ համաձայնեցվել են խաղաղության հիմնարար սկզբունքները։ Դա տեղի է ունեցել Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի միջնորդությամբ՝ Բրյուսելում Ադրբեջանի նախագահի հետ իմ հանդիպումների արդյունքում»,- ասել է նա։
Փաշինյանը գլխավոր վատ լուրն անվանեց այն, որ «կողմերը դեռ խոսում են դիվանագիտական տարբեր լեզուներով և շատ հաճախ միմյանց չեն հասկանում»։
Նա նշեց, որ դրա համար կան օբյեկտիվ պատճառներ՝ երկարատեւ հակամարտություն, հազարավոր զոհեր, տասնյակ բանտարկյալներ եւ այլ գործոններ»։