Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Ադրբեջանը հերքում է, որ կրակ է բացել ու վիրավորել հայ զինծառայողին

Հայաստանի պաշտպանության նախարարության տարածած տեղեկությունն այն մասին, որ նոյեմբերի 18-ին, ժամը 09:50-ին, ադրբեջանական բանակի ստորաբաժանումները կրակ են բացել  հայկական զինված ուժերի դիրքերի ուղղությամբ և հրետակոծության հետևանքով մեկ զինծառայող վիրավորվել է, բացարձակ սուտ է. Ադրբեջանի ՊՆ-ը հերքման հայտարարություն է տարածել, որ ադրբեջանական զինուժի կրակոցից հայ զինծառայող է  վիրավորվել։

 «Մենք վճռականորեն հերքում ենք հակառակ կողմի սադրիչ տեղեկատվությունը, ՀՀ ՊՆ-ն շարունակում է իրական հիմքեր չունեցող տեղեկություններ տարածել՝ բանակում կամայականությունները թաքցնելու համար»,- ասվում է տեղեկատվության մեջ։