Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը բացասական է գնահատում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում ՌԴ ներկայացուցչի ելույթը՝ նշելով, որ դաշնակցի կողմից ավելի հասցեական կոչ կարող էր հնչել։ Ալեն Սիմոնյանն այս մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ՝ անդրադառնալով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստի արդյունքներին Լաչինի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
«Դա արեցին երկրներ, որ Հայաստանի հետ սերտ հարաբերություններ չունեն։
Կարծում եմ՝ Ռուսաստանը կամ չի կարողանում կամ չի ուզում, կամ միաժամանակ և՛ չի ուզում, և՛ չի կարողանում։ Համենայնդեպս, ես զարմացած չեմ։ Այս վերջին գործողությունները, այս վերջին դեպքերը ցույց էին տալիս, որ Մոսկվայի կողմից հնարավոր էր սպասել նման արձագանք, նման գնահատական»,- ասաց Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում ՄԱԿ-ի ԱԽ-ում ՌԴ ներկայացուցչի ելույթը: