ՀՀ վարչապետի որոշմամբ` Արմեն Գրիգորյանը նշանակվել է Լոռու մարզի Ստեփանավան համայնքի ղեկավարի պաշտոնակատար:
Որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում:
«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Արմեն Գրիգորյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան համայնքի ղեկավարի պաշտոնակատար»,- ասված է որոշման մեջ:
Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Նաիրա Մարգարյանն ազատվել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից: