Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Հուսեյն Ամիր Աբդոլլահիանը և Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց են ունեցել. տեղեկություն է տարածել Իրանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Հեռախոսազրույցի ընթացքում մտքերի փոխանակում է տեղի ունեցել Գազայի հատվածում տիրող իրավիճակի շուրջ։
Կողմերը քննարկել են նաև Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա իսրայելական հրթիռային հարձակման հետևանքները և այդ հարձակման արձագանքը։