Կիրակի, Նոյեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելուց առաջ պետք է մտածենք մեր անկախությունը  և ինքնիշխանությունը վերականգնելու մասին

29/05/2023
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Էրդողանի՝ Թուրքիայի նախագահ վերընտրվելով՝ Հայաստանի նկատմամբ Թուրքիայի և Ադրբեջանի վերաբերմունքն անփոփոխ կերպով կշարունակվի։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էլ կկարողանա Էրդողանի միջոցով իրականացնել իր հայատյաց աշխարհաքաղաքական ծրագրերը, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց թուրքագետ Հակոբ Չաքրյանը։

«Միաժամանակ, թուրք ընդդիմադիր քաղաքական գործիչները բազմիցս նշել են, որ Թուրքիան չի կարող իր հարաբերությունները կառուցել միայն Պուտին-Էրդողան բարեկամության վրա, և եթե երկու երկրների հարաբերությունները պետք է զարգագանան, ապա՝պետական կառույցնեի փոխգործակցության միջոցով։ Բայց, ըստ նույն գործիչների, չպետք է մոռանալ հավասարակշռություն պահելու և Արևմուտքի մասին»,- ասաց թուրքագետը։

Հակոբ Չաքրյանը միաժամանակ համոզմունք հայտնեց՝ եթե անգամ Թուրքիայում իշխանության գային ընդդիմադիր ուժեր, դա դեռ չի նշանակում, որ Հայաստանի հետ միանշանակ պետք է դիվանագիտական հարաբերություններ հաստատվեին կամ հայ-թուրքական սահմանը շուտափույթ բացվեր։

«Մենք ինչո՞ւ ենք այդքան շահագրգիռ, որ Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն։ Մենք կորցնելու ոչինչ չունենք։ Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին մտածելուց առաջ  պետք է մտածենք մեր անկախությունը  և ինքնիշխանությունը, ինչպես նաև տարածքային ամբողջականությունը վերականգնելու մասին։ ՀՀ անկախությունն ու ինքնիշխանությունը խախատել է Պուտինն, իսկ տարածքային ամբողջականությունը՝ Ալիևը»,- ասաց թուրքագետը։

Հարցին՝ Էրդողանի վերարտադրման պարագայում ի՞նչ պետք է ակնկալել թուրք-ադրբեջանական տանդեմից՝ մեր զրուցակիցն ընդգծեց՝ Թուրքիայում վերջին շրջանում Իլհամ Ալիևը բուռն քննադատության է ենթարկվում։

«Նրանք համատեղ քաղաքականության ծրագիր են հրապարակել, որտեղ նշված է, որ Ադրբեջանի հետ հարաբերությունները պետք է կառուցվեն փոխվստահության սկզբունքի վրա, բայց ոչ թե երկու երկրենրի նախագահների, այլ պետական կառույցների միջև»,- ասաց Հակոբ Չաքրյանը։

Հիշեցնենք, որ Թուրքիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլում երեկ հաղթանակ է տարել գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հունիսի 1-ին, Քիշնևում խաղաղության պայմանագիր չի ստորագրվի. Փաշինյան

Հաջորդ գրառումը

Ադրբեջանի նախագահը այդպիսի պահանջներով ճանաչում է Արցախի պետական ինստիտուտների լեգիտիմությունն ու կարևորությունը․ ԱՀ նախագահի խոսնակ

Համանման Հոդվածներ

31 հոկտեմբերի, 2025

Երբ bastion-ը վերածվում է baston-ի…

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Նախարարների էնտուզիազմն ու մեր ուղեղում ծվարած աղքատությունը

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Թուրքական պետությունների ռազմական բլոկի ձեւավորումը՝ սպառնալիք Ռուսաստանի համար

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

«Դավթի եւ Գողիաթի այս պայքարում Հայաստանի կողքին կանգնածների համերաշխությունն այդուամենայնիվ հույս է տալիս»

31/10/2025
Հաջորդ գրառումը

Ադրբեջանի նախագահը այդպիսի պահանջներով ճանաչում է Արցախի պետական ինստիտուտների լեգիտիմությունն ու կարևորությունը․ ԱՀ նախագահի խոսնակ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական