ԱԺ-ը նոր պատգամավորներ ունի։ Արգիշտի Գևորգյանը, Գառնիկ Դանիելյանն ու Մարտուն Գրիգորյանը երդմամբ ստանձնեցին պատգամավորի լիազորությունները։
ԿԸՀ-ն ԱԺ է ներկայացրել ՝ ԱԺ պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած պատգամավորների մանդատները հաջորդ թեկնածուներին տրամադրելու մասին արձանագրությունները։
Մարտուն Գրիգորյանը «Պատիվ ունեմ» դաշինքում է լիազորությունները վաղաժամ դադարեցրած Արթուր Վանեցյանի փոխարեն, Արգիշտի Գևորգյանն ու Գառնիկ Դանիելյանը «Հայաստան» խմբակցության ցուցակով մտան ԱԺ Արթուր Ղազինյանի և Մխիթար Զաքարանի փոխարեն։