Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Ընդդիմադիր երեք նոր պատգամավորները ԱԺ-ում երդվեցին

ԱԺ-ը նոր պատգամավորներ ունի։ Արգիշտի Գևորգյանը, Գառնիկ Դանիելյանն ու Մարտուն Գրիգորյանը երդմամբ ստանձնեցին պատգամավորի լիազորությունները։

ԿԸՀ-ն  ԱԺ է  ներկայացրել ՝  ԱԺ  պատգամավոր ընտրված և  լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած պատգամավորների  մանդատները  հաջորդ  թեկնածուներին տրամադրելու  մասին արձանագրությունները։

Մարտուն Գրիգորյանը «Պատիվ ունեմ» դաշինքում է լիազորությունները վաղաժամ դադարեցրած Արթուր Վանեցյանի փոխարեն, Արգիշտի Գևորգյանն ու Գառնիկ Դանիելյանը «Հայաստան» խմբակցության ցուցակով մտան ԱԺ Արթուր Ղազինյանի և Մխիթար Զաքարանի փոխարեն։