Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը նրա համար կփակի Եվրասիական տնտեսական միության շուկան. հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Նա հավելել է, որ սրա մասին գիտի նաեւ Երեւանը։
«Այն մարդիկ, ովքեր այս պահին Հայաստանում ընթացող քննարկումներում վիճում են, թե ինչ-որ լուծում հնարավոր կլինի գտնել, մեղմ ասած, մոլորեցնում են հայ ժողովրդին։ Այստեղ լուծումը շատ ակնհայտ է. Եվրամիության հետ շուկաների բացումը կնշանակի Եվրասիական տնտեսական միության հետ շուկաների փակում։ ԵՄ-ի հետ ներմուծման մաքսային դրույքաչափերը զրոյացնելը ինքնաբերաբար կնշանակի վերադարձ ԵԱՏՄ-ի հետ մաքսային սակագներին։ Այստեղ ոչ ոք չպետք է պատրանքներ ունենա»,- ընդգծել է ՌԴ կառավարության փոխնախագահը։