Կիրակի, Մայիսի 31, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Երասխի ուղղությամբ կրակոցների դեպքով միջազգային արձագանքներ ստանալու համար պետք է ակտիվ աշխատել. ադրբեջանագետ

14/06/2023
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Միջազգային հանրությունն անկասկած պետք է արձագանքի այսօր Երասխի ուղղությամբ ադրբեջանական կրակոցներին, սակայն միջազգային արձագանքներ ստանալու համար պետք է ակտիվ աշխատել. ոչինչ չանելով՝ որևէ մեկը Հայաստանի խնդիրներին չի արձագանքելու։ Ամբողջ աշխարհում բազմաթիվ գործընթացներ են գնում, և այնպես չէ, որ միջազգային հանրությունն ուշի ուշով հետևում է միայն հայ-ադրբեջանական հարաբերություններին, Azg.ամ-ի թղթակցի հետ զրույցում ասաց ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը։

«Մինչ Երասխի ուղղությամբ կրակելն ադրբեջանական կողմը տեղեկատվական արշավ էր սկսել,  և արդեն իսկ պարզ էր, որ գնալու է որոշակի գործողությունների։ Դեռ հունիսի 7-8-ին պաշտոնական և փորձագիտական խողովակներով քարոզչական դաշտ նետվեց թեզ, որ Հայաստանն ԱՄՆ-ի հետ համատեղ մետալուրգիական գործարան է կառուցում, որն «աղետ է» ամբողջ տարածաշրջանի համար։ Այս ամենից ակնհայտ էր, որ ադրբեջանական կողմը մոտական օրերին թիրախավորելու է Երասխի ուղղությունը։

Սա ուղղակի միջամտություն էր ՀՀ ներքին գործերին, որի առնչությամբ, սակայն, որևէ արձագանք չեղավ, որևէ կանխարգելիչ գործողություն չձեռնարկվեց։ Միայն երեկ ՀՀ արտգործնախարարությունը հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ հստակ ամրագրված էր, որ Ադրբեջանի նմանօրինակ վարվելակերպը միջազգային ամենաթողության  հետևանք է։

Հայաստանը չի հասկանում, որ երբ անընդհատ միակողմանի զիջումների է գնում, դրա դիմաց ոչինչ չի ստանում, չի ստանում ագրեսիայի զսպման ոչ մի մեխանիզմ։ Սա նշանակում է, որ ՀՀ իշխանությունները սխալ քաղաքականություն են իրականացնում, որ չեն կարողանում իրականության հետ ճիշտ առերեսվել և համապատասխան քայլեր ձռենարկել»,- ասաց ադրբեջանագետը։

Տաթև Հայրապետյանի խոսքով՝ որքան էլ Ադրբեջանի ղեկավարը հայտարարի, որ իրենք անտեսում են միջազգային իրավունքը, այն, միևնույն է, զսպիչ գործոն է։

«Սրան զուգահետ՝ պետք է նաև ռազմական առումով կանխարգելիչ քայլեր ձեռնարկել»,- ասաց մեր զրուցակիցը։

Անդրադառնալով Թուրքիայի նախագահի հայտարարությանը, որ Անկարան պատրաստ է գլխավոր հյուպատոսություն բացել Շուշիում, և այդ քայլն ուղերձ կլինի ողջ աշխարհին՝ հատկապես Հայաստանին, Տաթև Հայրապետյանը նկատեց՝ այս քայլով Թուրքիան հակակշռում է Ռուսաստանին:

«Արցախում Ռուսաստանն ունի ռազմական ներկայություն, իսկ Թուրքիան, հյուպատոսություն բացելով Շուշիում, փորձում է Արցախում ապահովել սեփական ներկայությունը։ Սա նաև ուղերձ է Իրանին և Ռուսաստանին, որովհետև եթե ՀՀ գործող իշխանությունները Շուշիի կարևորությունը չեն հասկանում, դա չի նշանում, որ մեր հակառակորդները ևս դրա քաղաքական սիմվոլիկան չեն գիտակցում»,- ամփոփեց ադրբեջանագետը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԵՄ-ն ուշադիր հետևում է. բոլոր հատվածներում կրակոցները պետք է դադարեն. Կլաար

Հաջորդ գրառումը

Գլխավոր դատախազն Արմավիրի մարզի դատախազությունում խորհրդակցություն է անցկացրել

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Դե ինչ, սկսե՛ք ձերբակալել. խայտառակ, դավաճանական խունտա. Արթուր Խաչիկյան

30/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Զանգը հնչեց… հիմա հերթը հայ ընտրողինն է. Արթուր Խաչիկյան

30/05/2026
Քաղաքականություն

Այն, ինչ այսօր անում է Նիկոլ Փաշինյանը, Սահակաշվիլու կրկնօրինակն է․ Ռոբերտ Քոչարյան

30/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Այսպիսով մտնում ենք ֆինալ. Վլադիմիր Մարտիրոսյան

29/05/2026
Հաջորդ գրառումը

Գլխավոր դատախազն Արմավիրի մարզի դատախազությունում խորհրդակցություն է անցկացրել

Ամենաշատ ընթերցվածը

Մամուլի տեսություն

Փաշինյանը համաձայնել է ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մուսուլման փախստականի․ «Իրավունք»

31/05/2026

Փորձագիտական աղբյուրը հայտնում է. «Փաշինյանը համաձայնեց ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մերձավորարևելյան մուսուլման փախստականի։ Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ հրապարակային հայտարարություններից...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Դե ինչ, սկսե՛ք ձերբակալել. խայտառակ, դավաճանական խունտա. Արթուր Խաչիկյան

30/05/2026

Մենք չենք հանձնել Մեղրին։ Մենք կձերբակալենք նրանց, ովքեր ասում են, թե մենք հանձնել ենք Մեղրին։ Այսօր մենք լսեցինք պաշտամունքի գլխավոր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp նամակագրության հատվածները

30/05/2026

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող 300 000 ադրբեջանցիների ՀԽՍՀ սեփականության վկայականներն ուղարկվել են ՀՀ-ից

30/05/2026

Իսկ գիտե՞ք՝ Արևմտյան Ադրբեջան ծրագրի ներքո Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող մոտ 300 000 ադրբեջանցիների անձնական գործերի մեջ ՀԽՍՀ իրենց սեփականության...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական