Եթե խոսքը վերաբերվում է մանդատներին, ապա այդ մանդատները մեզ տվել է շուրջ 300 հազար ՀՀ քաղաքացի, և մենք պարտավոր ենք այդ մանդատը կրել և ժողովրդի կարծիքը, տեսակետներն արտահայտել նաև ԱԺ-ում։ Եթե պատգամավոր ենք, պարտավոր ենք այդ մանդատներն ամբողջապես կիրառել՝ մեր ժողովրդի տեսակետը արտահայտելու համար»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Անդրադառնալով մամուլի հրապարակումներին, թե հնարավոր է մոտ ժամանակներս գլխավոր դատախազը մտնի ԱԺ, և անձեռնմխելիությունից զրկելու գործընթաց սկսվի իր, Վահե Հակոբյանի, Արմեն Չարչյանի նկատմամբ, Սեյրան Օհանյանն ասաց. «Վերջին ժամանակներս որեւէ գործով չեմ հարցաքննվել, որտեղ ինձ կզգուշացնեին, որ այդպիսի վտանգ կա, խնդիր կա: Ես տաբեր գործընթացներում որպես վկա գնում ներկայացնում եմ, թե ինչ է կատարվել իմ ղեկավարած գերատեսչության ժամանակ: Երբևէ չի եղել, որ հրավիրել են որեւէ գործընթացի, եւ ես չեմ ներկայացել: Ինչ վերաբերում է անձեռնմխելիությանը, ես երբևիցե անձեռնմխելիության քողի տակ չեմ թաքնվել: Այդ առումով ես մտահոգություն չունեմ: Այս իշխանություններից ամեն ինչ էլ հավատալի է, որ կարող են թատրոններ լինել: Ի՞նչ է, վերջին ժամանակներում մենք չե՞նք տեսնում քաղաքական հետապնդումներ»։