Շաբաթ, Մայիսի 9, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Եթե Գրիգորի Խաչատուրովը գնա, Տավուշի գյուղերից մեկի գյուղամիջում սուրճ խմի, մի քանի ժամում այդտեղ մի քանի հազար մարդ կհավաքվի. նրա ֆիզիկական ներկայությունն իշխանության համար կարող է մեծ գլխացավանք դառնալ. Հայկ Նահապետյան

16/05/2023
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Azg.am-ի զրուցակիցն է գեներալ Գրիգորի Խաչատուրովի իրավունքների հանրային պաշտպանության նախաձեռնության անդամ, ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։

-Պարո՛ն Նահապետյան, երեկ ուշ երեկոյան դատարանը որոշեց ևս երեք ամսով երկարացնել գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի կալանքը։ Ինչպե՞ս եք գնահատում այս քայլը։

-Նախ, դատական ընթացակարգն ամբողջությամբ խախտումների մի ամբողջ շարան է։ Երեկ ժամը 16։45-ին լրանում էր Գրիգորի Խաչատուրովի կալանքի երկամսյա ժամկետը։ Նրան անազատության մեջ րոպե ավելի պահելու իրավունք չունեին։ Բայց կալանավորման որոշում կայացվեց միայն ժամը 21։30-ին։ Այս հանգամանքից բացի՝ ընթացիկ այնքան խախտումներ են եղել, որ փաստաբանները երևի մոտ օրերս ասուլիսկհրավիրեն և դրանց մասին կխոսեն։

Մինչ այդ՝ դատարանի և նորաթուխ դատավորի մասին. վերջինս, փաստաբանների հարցումներին ի պատասխան, շատ արագ ընդմիջում էր հայտարարում. հեռանում էր խորհրդակցական սենյակ, շեֆերից հանձնարարություններ ստանում, գալիս էր և դրանք կարդում։ Դատարանի դահլիճում մարդիկ նույնիսկ կեսլուրջ-կեսկատակ ասում էին՝ կարո՞ղ է դատավորն առողջական խնդիրներ ունի, անընդհատ սանհանգույց է գնում։

Մեր ընկերների մի մասը հույս ունեին, որ Գրիգորի Խաչատուրովի խափանման միջոցը կփոխվի, իսկ ես առավել քան համոզված էի, որ չեն փոխի։ Նրա կալանքը ևս 3 ամսով երկարացնելով՝ դատարանն անուղղակի հիմնավորեց, որ Խաչատուրովն իր հեղինակությամբ կարող է մարդկանց վրա ազդել։

Վստահաբար ասում եմ՝ Գրիգորի Խաչատուրովին կալանավորել են Տավուշի մարզում տարածքների հանձնման առնչությամբ։ Իշխանություններն ուղղակի կանխարգելիչ քայլ են անում, քանի որ նրա ֆիզիկական ներկայությունն այդ մարզում իշխանությունների համար կարող է մեծ գլխացավանք դառնալ։ Եթե Խաչատուրովը գնա, Տավուշի գյուղերից մեկի գյուղամիջում սուրճ խմի, մի քանի ժամում այդտեղ մի քանի հազար մարդ կհավաքվի, էլ չեմ ասում, որ 10-20 հազար մարդ այդ կողմերից կցանկանա գալ Երևանի Հանրապետության հրապարակի հարակից սրճարաններում շարունակելու սուրճ խմել։

-Այնուամենայնիվ, Գրիգորի Խաչատուրովի ազատ արձակման պահանջի շուրջ հանրային ընդվզում չի հասունանում։ Ինչո՞ւ։

-Ընդվզում կոչվածն ինքնաբուխ չէ։ Նրանք, ովքեր ասում են, որ ինքնաբուխ է, ստում են։ Որոշակի գործողությունների գնալը խիստ կազմակերպչական ջանքեր է պահանջում։ Դա աշխատանք է, որը պետք է կատարվի։

Այս պահին ստեղծված է Գրիգորի Խաչատուրովի հանրային պաշտպանության 12 հոգանոց խորհուրդ, որտեղ ներկայացված հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչներ։ Սա ինքնին կորիզ է, որը կարող է համախմբման կենտրոն դառնալ։ Այն տեսականորեն հնարավորություն ունի ուժեր գեներացնելու, բայց դրա համար ևս աշխատանք է պետք։ Այս պահին մեր աշխատանքի ճակատը դատարանում լինելն էր։

-Իսկ ո՞րն է լինելու հանրային պաշտպանության խորհրդի աշխատանքային ճակատն այսուհետև։
-Քարոզչական աշխատանքը։ Անցնելու ենք քարոզչական դաշտ։ Աշխատանքները պետք է նպատակային լինեն, կոնկրետ խնդիրներ լուծեն։ Ինքնահաստատման համար որևէ ընդվզում անարդյունավետ է, և ցանկացած գործողություն պետք է տրամաբանված ու թիրախային լինի։

Եթե քարոզչական աշխատանք չտարվի, առկա իրավիճակը մարդկանց չբացատրվի, ապագա կորուստների տեսլականը չներկայացվի, մարդկանց մոտ համապատասխան կեցվածք դրսևորելու մոտիվացիա չի առաջանա։ Միայն այդ դեպքում մարդիկ պատրաստակամ կլինեն կեցվածք դրսևորել։

-Պարո՛ն Նահապետյան, իսկ ինչո՞ւ, ըստ Ձեզ, գեներալիտետը հանրային կերպով չի դատապարտում անբասիր վարքով զինվորականին կալանքի տակ պահելու դատարանի գործելաոճը։

-Երեկ դատարանի մոտ շատ բազմամարդ էր, Գրիգորի Խաչատուրովի շատ ընկերներ կային։ Ներկայների կեսը նրա մարտական ընկերներն էին, որոնց հետ Խաչատուրովը ճանապարհ է անցել։ Ի դեպ, կային նաև մարդիկ, որոնք ծառայության մեջ են, սակայն քաղաքացիական հագուստով եկել էին իրենց ընկերոջը սատարելու։ Այնպես, որ առանձնապես պետք չէ արձանագրել՝ շատերի մեջ որքանն էին գործող զինվորականներ, որքանը՝ պահեստազորային։ Իշխանության մտավախությունը ոչ միայն պահեստազորում գտնվողներն են, այլև գլխավորապես այն սպաները, որոնք զենքը ձեռքին՝ սահմանում են։ Նրանցից իշխանությունները սարսափում են։ Հետևաբար այդ մարդկանց ասել՝ ինչո՞ւ ձեր ծառայության  վայրը չեք թողնում, գալիս-կանգնում դատարանի մոտ, ճիշտ չի լինի։

Մենք ակտիվանալու ենք, որովհետև մեր դիմաց իրական հակառակորդ է, որն ունի լծակներ, ինստիտուտներ, ֆինանսներ, կրիմինալ։ Եթե մեկը հայտ է ներկայացնում լուրջ ինչ-որ բան անելու, պետք է հաշվի առնի, որ իր դիմացի ուժերը ևս որոշակի գործողություններ կարող են անել։ Այդ բոլոր հաշվում ենք՝ հանդարտ, բայց հաստատուն կերպով առաջ ընթանալու։

-Իսկ ի՞նչ կեցված պետք է ցուցաբերեն մտավորականները Գրիգորի Խաչատուրովին սատարելու գործում։

-Այդպիսի մտավորականներ կան։ Մեկը՝ Հրանտ Թոխատյանը։ Նա ունի լուրջ մոտիվացիա. ամենամոտ ընկերներից մեկին՝ Արմեն Գրիգորյանին է կորցրել, որի մահվան մեջ ուղղակիորեն մեղավոր են օրվա իշխանությունները (նկատի ունի պրոդյուսեր Արմեն Գրիգորյանին, որը նախորդ տարվա հուլիսի 15-ին մահացել էր դատարանի դահլիճում՝ խմբ.)։  Հաջորդը Դավիթ Ամալյանն է, որի տղան զոհվել է 44-օրյա պատերազմում։ Նա ևս լրջագույն մտավորական է, որի կեցվածքն իշխանությունների հանդեպ բոլորին է հայտնի։

Հանրային խորհրդի 12 անդամներից եչ մեկը պատահական չի ընտրվել։ Եթե մենք ճիշտ աշխատենք, կարծում եմ՝ որոշ ժամանակ անց արդյունքները սպասեցնել չեն տա։ Ի դեպ, Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանն իր այսօրվա գրառման մեջ համախմբման մասին խոսելիս մատնանշում է  հենց մեր հանրային խորհուրդը։ Մտածող մարդիկ հասկանում են, որ համախմբումը վերացական չի լինելու, կուսակցական չի լինելու։ Հանրային դեմքեր են պետք, որոնց անցած ճանապարհն ու կենսագրությունը բոլորի աչքի առաջ կլինի, որոնք պատրաստակամ կլինեն իրավիճակ փոխելու։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ռեմբրանդտի՝ մինչ այժմ անհայտ երկու գործ է հայտնաբերվել

Հաջորդ գրառումը

Բուզանդի փողոցում Սբ.Հովհաննես Պողոս Բ պապին նվիրված խաչքար է տեղադրվել, որն այսօր օծվել է

Համանման Հոդվածներ

Նորություններ

Երբ լսում եք քաղհասարակություն բառը, ստուգեք ձեր գրպանները. Արման Գրիգորյան

08/05/2026
Նորություններ

Ռուսաստանի ԱԳՆ հերթական նվերը հայ «հիբրիդոլոգներին» եւ Նիկոլ Փաշինյանին. Հակոբ Բադալյան

08/05/2026
08 Մայիսի, 2026

Եվրահայաստանն ու մեր քաղաքական ուժերի մաքսիմալիզմը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026
Հաջորդ գրառումը

Բուզանդի փողոցում Սբ.Հովհաննես Պողոս Բ պապին նվիրված խաչքար է տեղադրվել, որն այսօր օծվել է

Ամենաշատ ընթերցվածը

08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026

Ապրիլի 30-ին «Ազգի» առցանց տարբերակում ծանուցել էինք նույն օրը ժամը 13-15-ին Շվեյցարիայի դաշնային ժողովի հատուկ նիստի մասին, որին մասնակցում էին...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

«Մշակութային ցեղասպանություն». Գերմանիայի դաշնակիցը եկեղեցիներ  է ոչնչացնում»

08/05/2026

 Այս վերնագրով հոդված է հրապարակել գերմանական t-online լրատվական հանրահայտ պորտալը: Թոբիաս Շիբիլլայի (Tobias Schibilla) գրին «Ազգը» բազմիցս է անդրադարձել, գնահատել...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026

Որքան էլ փորձենք մեզնից հեռու վանել հոռետեսական մտքերը հետընտրական Հայաստանին սպառնացող փորձանքների մասին` չի ստացվում, առավել եւս` երբ հանրապետության հիմնադիր...

ԿարդալDetails
Նորություններ

Կասկածելի հանգամանքներում հանկարծամահ է եղել Գևորգ Մելքոնյանը. Ռոման Երիցյան

07/05/2026

Երեկ առավոտյան տեղեկացա պաշտպանյալիս՝ Գևորգ Մելքոնյանի կասկածելի հանգամանքներում հանկարծամահ լինելու մասին։ Գևորգ Մելքոնյանն այն անձն էր, ով ռուս բլոգեր Յուլիա...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական