Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ քննարկել է Սիրիայում վերջին իրավիճակը և կոչ է արել կառուցողական դեր խաղալ տարածաշրջանի բոլոր խաղացողների համար, ՌԻԱ Նովոստիին հայտնել է Անկարայում դիվանագիտական աղբյուրը։
«Դեկտեմբերի 6-ին Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ։
Զրույցի ընթացքում քննարկվել են Սիրիայի վերջին իրադարձությունները։
Ֆիդանն ասել է, որ պետք է նախկին սխալները չկրկնվեն, Դամասկոսը պետք է իրատեսորեն գործի, երկխոսություն սկսի ընդդիմության հետ և սկսի քաղաքական գործընթացը։
«Տարածաշրջանի բոլոր խաղացողները պետք է կառուցողական դեր ունենան այս ուղղությամբ»,- ասել է նա։