Չորեքշաբթի, Հունիսի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արցախի մաիսն պատմոց «Տունս քաղցր ա» ֆիլմը հետ է կանչվել Ադրբեջանի ճնշումների ազդեցությամբ

28/04/2025
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Լրագրող Գոհար Վեզիրյանը տեղեկացնում է. «Ապրիլի 24-ին Բերկլիի համալսարանում Armenian Studies-ի նախաձեռնությամբ պետք է կայանար «Տունս քաղցր ա» (“My Sweet Land”) վավերգրական ֆիլմը ցուցադրությունն ու քննարկումը, որի թեման Արցախն էր լինելու։

Ապրիլի 23-ի երեկոյան էլեկտրոնային մեյլով տեղակցանք, որ ֆիլմի ցուցադրությունը չեղարկվել է։ Armenian Studies-ի դետարտմենտի եւ ուսանողների համար սա անակնկալ էր, անհասկանալի մի իրողություն, որին, ինչպես հասկացա, չէին առնչվել։

Հայագիտական ուսումնասիրությունների ամբիոնը հայտարարեց, որ ադրբեջանցի ուսանողների բողոքների եւ Ադրբեջանի դեսպանատան ջանքերով է ցուցադրությունը Բերկլիի համալսարանում չեղարկվել։ Ամբիոնը բացատրություն էր պահանջել համալսարանի Human Rights Center-ից։

Նոր մտա մեյլերս ստուգելու՝ տեսնեմ համալսարանի Human Rights Center-ից երկարաշունչ բացատրություն եմ (ենք) ստացել։ Որոշել-խոստացել են՝ սեպտեմբերին ցուցադրել, «երբ ավելի մեծ թվով անձնակազմ կունենան՝ ուսանողների, աշխատակիցների և մասնակիցների անվտանգությունը ապահովելու համար»։

Ըստ պարզաբանման՝ «․․․հետաձգելը կապված է անվտանգության, այլ ոչ թե գրաքննության հետ»: Պարզվում է նաեւ, որ Human Rights Center-ը ապրիլի 22-ին տարբեր աղբյուրներից ինֆորմացիա եւ ծանուցում է ստացել սպասվող բողոքի ցույցերի մասին, որոնք կարող էին սպառնալ ուսանողների անվտանգությանը։ Մեկ օրում չեն հասցրել անվտանգության աշխատակիցների թիվը կրկնապատկել, եւ որոշել են փակել հարցը։

Տեքստի շարունակությունը՝ «Մենք անկեղծորեն ներողություն ենք խնդրում», «Մենք լիովին ճանաչում ենք Հայոց ցեղասպանությունը և սգում ենք 1.5 միլիոն հայերի սպանությունը», «Ցեղասպանության ճանաչումը բարոյական հրամայական է, և մենք անկեղծորեն ներողություն ենք խնդրում մեր դիրքորոշման հետ կապված ցանկացած խառնաշփոթի համար», կարևոր չեն։

Հ․Գ․ Հորդանանի կինեմատոգրաֆիայի հանձնաժողովը ֆիլմը ներկայացրել է «Օսկար 2024»-ի «Լավագույն միջազգային վավերագրական ֆիլմ» անվանակարգի։

Ադրբեջանի կառավարությունը դիմել է Հորդանանի արտաքին գործերի նախարարությանը՝ պահանջելով վերանայել ֆիլմի ընտրությունը։ Հորդանանի ԱԳՆ-ն իր հերթին ճնշումներ է գործադրել Հորդանանի կինեմատոգրաֆիայի հանձնաժողովի վրա: Ֆիլմը հետ է կանչվել, և Հորդանանը ներկայացված չի լինելու 2025 թվականի Օսկարի մրցանակաբաշխությանը:
Արցախի թեմայով զեկույցները, մագիստրոսական աշխատանքները, ասպիրանտական թեզերն ու գիտական հոդվածների թարգմանությունները դրսերում շարունակվում են։ Սփյուռքի (ամերիկյան հատվածի) սերնդափոխությունն ու Արցախ կորուստը հատվել են մի կետում, հատվել ու օտարվել են Հայաստանից։

Հ․Գ-1․ Հատուկ ընդգծում՝ Ֆիլմը չեմ դիտել, դրա՝ ինչպիսին լինելու դատողություններից էլ տեղյակ չեմ։»

Հիշեցնենք, որ Ադրբեջանը հաստատել է, որ Հորդանանում հայազգի ռեժիսոր Սարին Հայրապետյանի՝ Արցախի մասին «Տունս քաղցր ա» վավերագրական ֆիլմն «Օսկար»-ի «Լավագույն միջազգային ֆիլմ» անվանակարգից հանել են Բաքվի դիմումի հիման վրա, հայտնել են ադրբեջանական ԶԼՄ-ները՝  հղում անելով երկրի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեին։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բացառվում է, որ Իրանն ինչ-որ կերպ աջակցի Ադրբեջանի հակահայ մոտեցումներին. Դավիթ Հարությունով

Հաջորդ գրառումը

«Արթուն ենք». Փաշինյանին անվստահություն հայտնելու կոչ-նամակներն ուղարկվեցին 107 պատգամավորներին

Համանման Հոդվածներ

Քաղաքականություն

Ամերիկյան պատվիրակության՝ Ադրբեջան կատարած այցի ընթացքում ստորագրվել են 8 միլիարդ դոլարի համաձայնագրեր

02/06/2026
Նորություններ

Ի՞նչ հարց է լուծում Փաշինյանը. դիմադրության ձեւը պարզ է. Հակոբ Բադալյան

02/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ընտրության գնալը պարտադիր է, եթե ցանկանում ենք կասեցնել Հայաստանի ներկա կործանարար ընթացքը. Արմեն Այվազյան

02/06/2026
Նորություններ

Ահա, թե ինչի՞ համար է Նիկոլ Փաշինյանը այսօր շնորհակալություն հայտնել ՌԴ նախագահ Պուտինին. Հակոբ Բադալյան

01/06/2026
Հաջորդ գրառումը

«Արթուն ենք». Փաշինյանին անվստահություն հայտնելու կոչ-նամակներն ուղարկվեցին 107 պատգամավորներին

Ամենաշատ ընթերցվածը

Մամուլի տեսություն

Փաշինյանը համաձայնել է ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մուսուլման փախստականի․ «Իրավունք»

31/05/2026

Փորձագիտական աղբյուրը հայտնում է. «Փաշինյանը համաձայնեց ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մերձավորարևելյան մուսուլման փախստականի։ Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ հրապարակային հայտարարություններից...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանի աջակիցները Մասիսում հարձակվել են «Ուժեղ Հայաստան»-ի քարոզչական խմբի վրա. Արեգ Սավգուլյան

02/06/2026

Ցավով եմ նշում, որ երբեմնի Երկրապահ Կամավորականների միությունը վերածվել է քաղաքական սպասարկման էժան գործիքակազմի։ Այս կառույցը իր անդամների սանձարձակ վարքով...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ընտրության գնալը պարտադիր է, եթե ցանկանում ենք կասեցնել Հայաստանի ներկա կործանարար ընթացքը. Արմեն Այվազյան

02/06/2026

Ինձ հաճախ հարցնում են, թե առաջիկա խորհրդարանական ընտրություններում ում կառաջարկեի քվեարկել։ Այս հարցին հստակ պատասխանել չեմ կարող, քանի որ ինքս...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փչացած պղպեղի, վարդերի, ելակի դիմաց վճարելով՝ Փաշինյանը քվե՞ է ակնկալում

02/06/2026

«Կառավարությունն արդեն որոշել է, որ բոլոր այն դեպքերում, երբ առաջանում են արտահանման անարդար խոչընդոտներ, մենք կիրականացնենք աջակցության ծրագրեր», - ասել...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական