Շաբաթ, Մայիսի 9, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արայիկ Հարությունյանի հրաժարականի կոչի մեջ ինչ-որ ինտրիգ կա. այն չէր կարող անկեղծ լինել. Մետաքսե Հակոբյան

18/05/2023
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Քանի որ ներկա եմ եղել ԱԺ դահլիճում, կարող եմ ասել, որ Արթուր Թովմասյանի՝ Արայիկ Հարությունյանին ուղղված հրաժարականի կոչի մեջ չհասկացվածություն կա. պոպուլիստական խոսքի ներքո փորձ էին անում խոր քաղաքական մանևրումներ կատարել,  Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱՀ Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

«Այս ամենը շարունակությունն է մարտի 15-ին տեղի ունեցած քաղաքական ուժերի հավաքի, որի ընթացքում ԱԺ նախագահը խոստացավ, որ մանրամասները կներկայացնի նախագահին։
 Շատ սահուն սցենարային գործընթաց է, կարծես թե։ Շատ արագ արձագանք տեղի ունեցավ ԱՀ նախագահի կողմից՝ ի տարբերություն տասնապատիկ  ավելի մարդկանց պահանջի, որ եղել էր դրանից առաջ։ Այդ պահանջը շատ արագ արձագանք ունեցավ, որից հետո իրենց պայմանավորվածության համաձայն կոնսուլտացիա արվեց, ինչի արդյունքում էլ այսօր ԱԺ հերթական նիստի ժամանակ մեզ համար շատ անսպասելի կերպով Արթուր Թովմասյանը հանդես եկավ հրաժարականի կոչով»,- ասաց Մետաքսե Հակոբյանը։

Նրա խոսքով՝ ինքը և ընդդիմադիր պատգամավորներից շատերը միանգամից հասկացել են, որ տեղի է ունենում հերթական պայմանավորվածությամբ ինչ-որ գործընթաց, որովհետև ԱԺ նախագահի կողմից հնչեցված՝ Ռուբեն Վարդանյանի անունը շատ անսպասելի է եղել։

«Կարելի է տարբեր մեկնաբանություններ տալ, թե ինչի համար է այս ամենն արվում։ Վերջին ժամանակներում տեսնում ենք, թե ինչ տարօրինակ բաներով՝ կոմիտեներ, խորհուրդներ ստեղծելով է զբաղված երկրի նախագահը։

ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի կողմից այսօր հնչեցին Ռուբեն Վարդանյանի և Սամվել Բաբայանի անունները, բայց, ըստ երևույթին, քննարկվել են նաև այլ անուններ, որոնց մասին մենք չգիտենք։ Ռուբեն Վարդանյանի անունը մեզ համար այնքանով էր տարօրինակ, որ վերջին երկու ամիսներին բավական թվով հանրային դեմքեր մեծ աշխատանք են կատարել։ Մենք մշակել ենք այլընտրանքային մեխանիզմներ՝ տարբեր սցանարների դեպքում Արցախը պահելու ուղղությամբ։

Այս ճակատը գնալով ուժեղանում է, հասարակության տարբեր շերտերի մարդիկ են միանում դրան, և սա միգուցե շատերին անհանգստացրել է, այդ թվում՝ Հայաստանի և Արցախի իշխանություններին»,- ասաց Մետաքսե Հակոբյանը։

Արցախցի պատգամավորի կարծիքով՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականի կոչի մեջ ինչ-որ ինտրիգ կա։

«Այս կոչը չէր կարող անկեղծ լինել, որովհետև տարբեր իրավիճակներ են եղել, երբ եղել են Արցախի հախագահի հրաժարականի բոլոր նախադրյալները։ Դեռևս 2020 թվականի նոյեմբերի կեսերից նա այդպիսի առիթներ ունեցել է՝ իշխանությունից անցնցում կերպով հրաժարվելու։ Հիմա ես չեմ հավատում, որ Արայիկ Հարությունյանը վայր կդնի իր լիազորությունները։ Ես ոչ թե կասկածում եմ պարոն Թովմասյանի անկեղծությանը, այլ պարզապես մտածում եմ, որ դա նույն քաղաքական թիմն է, և անհնար է, որ առանց միմյանց հետ խորհրդակցելու նման կոչ հնչեր։ Դա բացառվում է»,- ամփոփեց Մետաքսե Հակոբյանը։

Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն ԱԺ հերթական նիստի ժամանակ հանդես է եկել հայտարարությամբ՝ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանին կմոչ անելով հրաժարական ներկայացնել։

«Հրաժարականի դիմում ներկայացրեք, պարո´ն նախագահ, կամ դրեք ձեր վստահության հանրաքվեն: Եթե ժողովուրդը չի վստահում, որ ընտրվել եք, ապա կհեռանաք: Սակայն, դա չի նշանակում, որ ձեր հրաժարականի դեպքում Արթուր Թովմասյանը կլինի երկրի նախագահի պաշտոնակատար: Եթե ժողովուրդը ձեզ չվստահեց՝ ես էլ եմ հեռանալու»,- հայտարարել է Թովմասյանը։

messenger sharing button
twitter sharing button
telegram sharing button
skype sharing button
pinterest sharing button
sharethis sharing button
ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը նախագահ Արայիկ Հարությունյանից պահանջում է հրաժարական տալ

Հաջորդ գրառումը

Տիկին Գայանեն հացադուլ է հայտարարել

Համանման Հոդվածներ

Նորություններ

Երբ լսում եք քաղհասարակություն բառը, ստուգեք ձեր գրպանները. Արման Գրիգորյան

08/05/2026
Նորություններ

Ռուսաստանի ԱԳՆ հերթական նվերը հայ «հիբրիդոլոգներին» եւ Նիկոլ Փաշինյանին. Հակոբ Բադալյան

08/05/2026
08 Մայիսի, 2026

Եվրահայաստանն ու մեր քաղաքական ուժերի մաքսիմալիզմը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026
Հաջորդ գրառումը

Տիկին Գայանեն հացադուլ է հայտարարել

Ամենաշատ ընթերցվածը

08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026

Ապրիլի 30-ին «Ազգի» առցանց տարբերակում ծանուցել էինք նույն օրը ժամը 13-15-ին Շվեյցարիայի դաշնային ժողովի հատուկ նիստի մասին, որին մասնակցում էին...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026

Որքան էլ փորձենք մեզնից հեռու վանել հոռետեսական մտքերը հետընտրական Հայաստանին սպառնացող փորձանքների մասին` չի ստացվում, առավել եւս` երբ հանրապետության հիմնադիր...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

«Մշակութային ցեղասպանություն». Գերմանիայի դաշնակիցը եկեղեցիներ  է ոչնչացնում»

08/05/2026

 Այս վերնագրով հոդված է հրապարակել գերմանական t-online լրատվական հանրահայտ պորտալը: Թոբիաս Շիբիլլայի (Tobias Schibilla) գրին «Ազգը» բազմիցս է անդրադարձել, գնահատել...

ԿարդալDetails
Նորություններ

Կասկածելի հանգամանքներում հանկարծամահ է եղել Գևորգ Մելքոնյանը. Ռոման Երիցյան

07/05/2026

Երեկ առավոտյան տեղեկացա պաշտպանյալիս՝ Գևորգ Մելքոնյանի կասկածելի հանգամանքներում հանկարծամահ լինելու մասին։ Գևորգ Մելքոնյանն այն անձն էր, ով ռուս բլոգեր Յուլիա...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական