Երկուշաբթի, Մայիսի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Առավել հավանական է, որ նախօրեի ձերբակալությունները կապված լինեն «Թրանսփարենսի ինթերնեշնլ»-ի զեկույցի հետ. Արմեն Բադալյան

02/02/2024
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը չի կիսում տեսակետը, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ և Էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանի կալանավորումները իշխանության հերթական շոու են՝ առաջիկա հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ։

Քաղտեխնոլոգը համաձայն չէ նաև շրջանառվող այն համեմատությունների հետ, որ այսկերպ հեղափոխությունը խժռում է իր զավակներին։

«Կալանավորված անձինք հեղափոխության զավակները չեն. նրանցից մեկն ընդամենը Ալեն Սիմոնյանի բարեկամն է, մյուսը՝ Էկոնոմիկայի փոխնախարար, որը հեղափոխության հետ ուղիղ առնչություն չունի։

Ինչ վերաբերում է հնարավոր ընտրություններից առաջ շոուին, նախ, դեռ հստակ չէ՝ ընտրություններ լինելու են, թե ոչ։ Եթե անգամ ընտրություններ լինեն, այս տեսարանը շատ քիչ է հետագայում որպես ակտիվ PR օգտագործելու համար։ Հնարավոր ընտրությունների ժամանակ այս տեսարանի ազդեցությունը գրեթե զրոյական է լինելու, և այդ օրերին դժվար թե որևէ մեկը հիշի այս կալանավորումների մասին»,- Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արմեն Բադալյանը։

Քաղտեխնոլոգի կարծիքով՝ առավել հավանական է, որ նախօրեի ձերբակալությունները կապված լինեն «Թրանսփարենսի ինթերնեշնլ»-ի զեկույցի հետ, ըստ որի կոռուպցիայի դեմ պայքարը Հայաստանում էական չէ։

«Շատ հավանական է՝ այդ կտրվածքով է ցուցադրությունն իրականացվում, որ պայքար ծավալվում է։ Սա կարող է մի քանի նպատակ հետապնդել. նպատակներից մեկն այն է, որ հենց «Թրանսփարենսի ինթերնեշնլ»-ի՝ կոռուպցիայի դեմ պայքար չլինելու հայտարարությունից անմիջապես հետո  կալանավորումներ եղան՝ ցույց տալու, որ կոռուպցիայի դեմ պայքար իրականում կա։

Երկրորդ, չմոռանանք, որ Էկոնոմիկայի նախարարությունում բավականին ակտիվ ազդեցություն  ունի ՔՊ-ական խոշոր գործարար պատգամավորներից մեկը։ Հավանական է, որ ներթիմային գործընթաց է տեղի ունենում տվյալ գործչի թիմակիցներին կամ նրանց մերձավորներին մեկուսացնելու կամ չեզոքացնելու ուղղությամբ։ Այսինքն՝ այս կտրվածքով պետք է նայենք»,- ասաց քաղտեխնոլոգը՝ գրեթե բացառելով, որ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ կալանավորումը նրա հետ ունեցած ներքին խնդիրների արդյունք են։

Հիշեցնենք, որ դատարանը երեկ 2 ամսով կալանավորեց Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջը՝ «Սիներջի» ընկերության աշատակից Անի Գևորգյանին:

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի նկատմամբ էլ Հակակոռուպցիոն դատարանը կիրառեց երկամսյա տնային կալանք: 

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ճեպազրույց. Ինչու է իշխանությունն արշավ սկսել «Մայր Հայաստանի» դեմ

Հաջորդ գրառումը

Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելը կվնասի Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը. Բայրամով

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Շատ հստակ քաղաքական, ընտրական շեշտադրում. Վլադիմիր Մարտիրոսյան

18/05/2026
Նորություններ

Տիգրանաշենի հանձնումը կնշանակի Սյունիքի շրջափակում. Արթուր Խաչիկյան

18/05/2026
Նորություններ

Նիկոլ պատերազմաբերի նոր SMS-ը. Սուրեն Սուրենյանց

17/05/2026
Soldiers of the Wehrmacht, probably from a film.
Նորություններ

Տոն, քեֆ, պար, սրտիկ շապիտոն հենց դաժանության կոծկման համար է. Վլադիմիր Մարտիրոսյան

17/05/2026
Հաջորդ գրառումը

Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելը կվնասի Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը. Բայրամով

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

ՔՊ-ն քարոզչական պաստառի համար մարդ է սպանել. Հովհաննես Իշխանյան

17/05/2026

Հոգեբուժարանում ինքնասպան է եղել Արմեն Հովհաննիսյանը։ Արմենի դեմ գործ էին սարքել մի բանի համար, որ նա չէր արել: Արմենը վնասել...

ԿարդալDetails
Նորություններ

Կոնկրետ այս կենդանին սպառնում է քաջարանցիներին և Քաջարանին. Մհեր Հակոբյան

18/05/2026

էդ որ ասում են, թե ադրբեջանցիների հետ խաղաղ ապրել ենք և կապրենք... ...Էդ որ գալու են, սրա պես չէ, սա...

ԿարդալDetails
Նորություններ

Թուրքերի հարձակման դեպքում կդիմանանք ընդամենը 2 ժամ. Արթուր Խաչիկյան

16/05/2026

Արևմուտքը մեզ կօգտագործի ՌԴ-ի ու Իրանի դեմ, իսկ թուրքերի հարձակման դեպքում կդիմանանք ընդամենը 2 ժամ: Արթուր Խաչիկյան, ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Շատ հստակ քաղաքական, ընտրական շեշտադրում. Վլադիմիր Մարտիրոսյան

18/05/2026

Ես գիտեմ, որ քաղաքականությունը նախ մրցակցություն է, բայց երանի մենք այն օրին լինեինք, որ այս ընտրթյունները բոլոր առումներով մրցակցային լինեին:...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական