Երկուշաբթի, Մայիսի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Աշխարհին ճանաչելի դառնալու համար Հայաստանը պետք է իրենից հզոր գործոն ներկայացնի, ոչ թե իշխանությունները Սնուփ Դոգին Երևան հրավիրեն. քաղտեխնոլոգ

17/09/2023
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Աշխարհը Հայաստանին պետք է ճանաչի ոչ թե Սնուփ Դոգի՝ այստեղ համերգ տալով, այլ հազարամյա մշակույթով, Հայաստանի՝ պրոակտիվ ներքին և արտաքին քաղաքականությամբ, տարածաշրջանային գործոն լինելու հանգամանքով։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Սնուփ Դոգի մասշտաբի աստղերի համերգը նպաստում է, որ Հայաստանի անունը շրջանառվի աշխարհում, որպեսզի որևէ մեկը չմտածի, թե Հայաստանը կոտրվել և ծնկի է եկել։

Քաղտեխնոլոգի խոսքով՝ աշխարհին ճանաչելի դառնալու համար Հայաստանը պետք է իրենից հզոր քաղաքական, տնտեսական, ռազմական և մշակութային գործոն ներկայացնի։

«Չնայած հիմա էլ աշխարհը Հայաստանին ճանաչում է արցախյան հիմնախնդրով, բայց իրապես կճանաչի, եթե տարբեր բնագավառներում մեր երկիրը լուրջ կշիռ ունենա։ Բայց եթե երկիրը կշիռ չի ունենում, այդ երկրի ղեկավարությունը սկսում է մանիպուլյացիաների դիմել։ Մանիպուլյացիան այս դեպքում Սնուփ Դոգին Հայաստան հրավիրելն է, որպեսզի նա գա, մեկ ժամ երգի և գնա։ Աշխարհը դրանով կիմանա, որ Հայաստան անունով երկիր կա, որտեղ մարդիկ ռեփերի համերգի ժամանակ երգում-պարում-ուրախանում են։  Սա, իհարկե, լուրջ չէ»,- ասաց Արմեն Բադալյանը։

Քաղտեխնոլոգի խոսքով՝ ամենահատկանշականն այն է, որ Սնուփ Դոգի երևանյան համերգով պարծենում է ոչ թե պատահական մեկը, այլ երկրի առաջին դեմքը, որն ամենաշատը պետք է շահագրգռված լիներ Հայաստանը տարբեր բնագավառներում գործոն դարձնելու գործում։

«Բայց Նիկոլ Փաշինյանը Հայաստանը գործոն չի դարձնելու, քանի որ իշխող քաղաքական թիմին նշանակել են կոնկրետ խնդիրներ լուծելու համար՝ Արցախը թողնելու Ադրբեջանի կազմում, Հայաստանից դուրս բերելու ռուսական զորքը, Հայաստանն առհասարակ դուրս բերելու ռուսական ազդեցության գոտուց և Ադրբեջանին տալու «Զանգեզուրի միջանցքը»։ Ահա այս երեք գործոնի համար են նրանք նշանակված, և բնական է, որ նման իշխանությունը չի կարող Հայաստանը զարգացնել և առաջ մղել։ Փոխարենը մանիպուլյացիոն տեխնոլոգիաներ կիրառելով՝ նշում են, թե Հայաստանը պետք է գործոն դառնա ինչ-որ ամերիկացի ռեփերի՝ այստեղ համերգ տալով»,- ամփոփեցԱրմեն Բադալյանը։

Հիշեցնենք, որ ՔՊ-ի նախընտրական հանրահավաքին Նիկոլ Փաշինյանը պատասխանել էր այն հարցին, թե ինչու է կառավարությունը 6  միլիոն դոլար հատկացնում Սնուփ Դոգի երևանյան համերգի կազմակերպման համար։

«Մենք ասում ենք՝ մենք 3 000 տարվա ժողովուրդ ենք, 3 000 տարվա պետություն ենք։ Իսկ որևէ մեկը վիճակագրություն արե՞լ է՝ «Հայաստան» բառը աշխարհի բնակչության քանի՞ տոկոսը գիտի։ Եվ այո, այդ թվում՝ դրա համար ենք անում։ Երբ որ նման մասշտաբի աստղերի համերգ է տեղի ունենում Հայաստանում, Հայաստան անունը շրջանառվում է աշխարհում, երիտասարդության շրջանում, սոցիալական ցանցերում։ Մենք դա անում ենք Հայաստան անվան համար, որ որևէ մեկը չմտածի, թե Հայաստանը չկա, որ որևէ մեկը չմտածի, թե Հայաստանը կոտրվել է, թե Հայաստանը ծնկի է եկել»,- ասել էր Փաշինյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Զինվորները քնում են ցելոֆանե ծածկի տակ, իսկ իշխանությունները Հայաստան Սնուփ Դոգին են հրավիրում. սա խրախճանք է ժանտախտի ժամանակ. քաղաքագետ

Հաջորդ գրառումը

Հորդորում ենք սոցցանցերում և հեռախոսային խոսակցություններում չքննարկել երկրի անվտանգությանն ու բանակին վերաբերող հարցեր. Արցախի տեղեկատվական շտաբ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Տիգրանաշենի հանձնումը կնշանակի Սյունիքի շրջափակում. Արթուր Խաչիկյան

18/05/2026
Նորություններ

Նիկոլ պատերազմաբերի նոր SMS-ը. Սուրեն Սուրենյանց

17/05/2026
Soldiers of the Wehrmacht, probably from a film.
Նորություններ

Տոն, քեֆ, պար, սրտիկ շապիտոն հենց դաժանության կոծկման համար է. Վլադիմիր Մարտիրոսյան

17/05/2026
Նորություններ

Այն մասին, թե ինչպե՞ս են գործում Ալիևն ու Փաշինյանը. Արտակ Զաքարյան

17/05/2026
Հաջորդ գրառումը

Հորդորում ենք սոցցանցերում և հեռախոսային խոսակցություններում չքննարկել երկրի անվտանգությանն ու բանակին վերաբերող հարցեր. Արցախի տեղեկատվական շտաբ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

ՔՊ-ն քարոզչական պաստառի համար մարդ է սպանել. Հովհաննես Իշխանյան

17/05/2026

Հոգեբուժարանում ինքնասպան է եղել Արմեն Հովհաննիսյանը։ Արմենի դեմ գործ էին սարքել մի բանի համար, որ նա չէր արել: Արմենը վնասել...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանի բերած պատերազմների զոհերի պաշտոնական թիվը՝ 4948. «Չորրորդ իշխանություն»

17/05/2026

Երևի նկատել եք, որ փողոցային բառապաշարով լեզվակռվի ասպարեզում Նիկոլ Փաշինյանն իրեն զգում է ինչպես ձուկը՝ ջրում, բայց ամեն անգամ հիստերիայի...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Երկու կարծիք Վարդան Աճեմյանի «Սուրբ Տրդատ» օպերայի մասին

08/05/2026

Ապրիլի 27-ին լրացավ ՀՀ Պետական մրցանակի դափնեկիր, արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Վարդան Աճեմյանի 70-ամյա հոբելյանը: Այդ առթիվ շնորհավորելով ճանաչված արվեստագետին...

ԿարդալDetails
Soldiers of the Wehrmacht, probably from a film.
Նորություններ

Տոն, քեֆ, պար, սրտիկ շապիտոն հենց դաժանության կոծկման համար է. Վլադիմիր Մարտիրոսյան

17/05/2026

Հրեաները գոնե Վագների երաժշտության ու «MP 40» ավտոմատի ուղեկցությամբ էին քայլում դեպի կառափնարան: Հայերին Թաթայի տակ պարելով ու սրտիկ ցույց...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական