Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Այս մարդիկ շարունակում են իշխանավարել մի երկրում, որը հենց իրենք են «վարի տվել». Մետաքսե Հակոբյան

11/12/2023
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանի պաշտպանվածությունը վտանգելու մասին խոսում է մի մարդ, որի քաղաքական թիմի համար Հայրենիքի հանձնումը օրինաչափ և նորմալ է։  Մինչդեռ Հայրենիքը սիրող մարդը չի կարող այն հանձնել կամ հազարավոր հայորդիների զոհվելու, սպանդի ենթարկվելու պատճառ դառնալ։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց ԱՀ Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

Հիշեցնենք՝ ՔՊ-ական Գևորգ Պապոյանն այսօր հայտարարել էր. «Լուծարեն ԼՂ բանակը, զենքերը հանձնեն Ադրբեջանին, լուծարեն ԼՂ Ազգային ժողովը, բայց գան Հայաստանում ԼՂ ԱԺ նի՞ստ անեն։ Սա Հայաստանի դեմ ռումբ է, սա անթույլատրելի է։ Լեռնային Ղարաբաղը վարի տան, հիմա գան Հայաստանը վարի տա՞ն։ Հերիք չեղա՞վ»։

«Ցավալի է, որ այս մարդիկ շարունակում են իշխանավարել մի երկրում, որը հենց իրենք են «վարի տվել»։ Առ այսօր ինձ համար անհասկանալի է՝ ինչպե՞ս եղավ, որ մի ողջ իմաստուն ազգի կարողացան և դեռևս կարողանում են կառավարել հային ոչ հարիր կեցվածքով մարդիկ։
Ես ուզում եմ ասել, որ Արցախը չէր կարող և հիմա էլ չի կարող վտանգ լինել Հայաստանի համար. Արցախը հիմա թշնամու ձեռքում է։

Բայց ոչ մի վայրկյան չպետք է մոռանալ, որ առանց Արցախ ուժեղ Հայաստան չի կարող լինել։ Սա արձանագրված փաստ է, և մնացած բոլոր թեզերը, որ բերում են ՀՀ գործող իշխանությունները, կեղծ և մոլորեցնող են»,- նշեց արցախցի պատգամավորը՝ հավելելով, օր օրի ավելի ակնհայտ է դառնում Հայաստանի թուլացումը, ՀՀ՝ որպես սուբյեկտ միջազգային հանրության կողմից անտեսումը։

Մետաքսե Հակոբյանը կրկին շեշտեց՝ իրենց ողջ կյանքը պայքարի, հայրենի երկրի զարգացման և բարօրության մեջ ներդրած արցախցիների վրա այսօր մատ են թափ տալիս մարդիկ, որոնք Հայրենիքի և անցյալի զգացում չունեն։

«Ի վերջո, մենք չենք, որ բացել ենք Արցախի հարցը. Արցախի հարցը բացել են Եռաբլուրում և Եղբայրական պանթեոնում ննջող հայորդիները, և հետևաբար մենք չենք, որ պետք է փակենք Արցախի հարցը»,- ասաց  մեր զրուցակիցը։

Հիշեցնենք, որ ՔՊ-ական պատգամավոր Գևորգ Պապոյանն այսօր անընդունելի էր համարել, որ Հայաստանում Արցախի ԱԺ նիստ է գումարվել։

Վերջինս արցախցիներին խորհուրդ էր տվել «խելքի գալ»։

«Լեռնային Ղարաբաղը վարի տան, հիմա գան Հայաստանը վարի տա՞ն։ Հերիք չեղա՞վ»,- ընդգծել էր ՔՊ-ականը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Միրզոյանը ԵՄ ԱԳ նախարարներին ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ հիմնական մոտեցումները

Հաջորդ գրառումը

Տեղումներ են սպասվում

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

AntiFake.am թիմի նոր քաղաքական հետապնդման մասին. հայտարարություն . ՔԻՀԿ

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

ՕՖ-ՕՖ…

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

«ՆԱՏՕ-ակա՞ն, թե՞ Զանգեզուրյան» միջանցք

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

«Հայաստանն, ըստ երեւույթին, մարտահրավեր է նետում կրոնական ազատությանը»

14/11/2025
Հաջորդ գրառումը

Տեղումներ են սպասվում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Required fields are marked *

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական