Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Այս 2 օրն ականատես եղանք ՀՀ իշխանությունների հերթական «մայմունություններին». մուտիտ, կրուտիտ, խառնակչություն. Հրանտ Բագրատյան

19/08/2023
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այս 2 օրն ականատես եղանք ՀՀ իշխանությունների հերթական «մայմունություններին»։ Նախ՝ ՄԱԿ ԱԽ նիստի մասին։ Հարցը բարձրացրել էր ՀՀ-ն. ակնկալում էր Լաչինի միջանցքի բացումը Ադրբեջանի կողմից։ Ադրբեջանն, ըստ էության, պատասխանեց. քանի որ ԼՂ-ը Ադրբեջանի մասն է, այդ մասին նույնիսկ ՀՀ վարչապետ Փաշինյանն է բարձրաձայնել, ապա ոչ մի շրջափակման մասին խոսք լինել չի կարող։ Խնդրեմ, Աղդամով գնացեք, եկեք, առևտուր արեք։ Ի՞նչ թեմա կա։ Ներկաները զարմացած էին. իսկապես, ի՞նչ թեմա կարող է լինել։ Համենայն դեպս, մի քանի ընդհանուր ֆրազաներ, լավ կլինի Լաչինը բացվի, պետք չէ, որ մարդիկ սովամահ լինեն և այլն։ Իսկ արցախցիները հույս ունեին սանկցիաների (Ադրբեջանի նկատմամբ), խիստ հետևությունների և այլն։ Միամիտներ։ Ի դեպ, ՄԱԿ-ում լուծումներ մուրալու փոխարեն լավ կլիներ Փաշինյանից պահանջեիք, որ իր խոսքերը ձեզ Ադրբեջանի կազմում տեսնելու մասով հետ վերցներ։ Այն ժամանակ Արցախը վերակենդանանալու շանս է ստանում։

Օգոստոսի 17-ին Փաշինյանը ինքնաթիռով ժամանեց Կապան։ Ոգևորվել էր։ Ասաց՝ շուտով Երևան-Կապան ավիաթռիչքներ կլինեն։ Օգոստոսի 18-ին ադրբեջանցիք դիմահար կրակել են Կապանի «Սյունիք» օդանավակայանի վրա։ ԱԱԾ-ն մի անհասկանալի հայտարարություն տարածեց։ Իսկ երեկոյան արդեն քաղաքացիական ավիացիայի կոմիտեն (ինչ էլ անուն են դրել. ընդհանրապես տարբերո՞ւմ եք կոմիտեն նախարարությունից, գերատեսչությունը՝ վարչությունից) հայտարարեց, որ ինքնիշխան պետություններն իրենք են տնօրինում իրենց օդային տարածքներն՝ առանց հարևանների հետ համաձայնեցնելու։ Եվ, ընդհանրապես, օգոստոսի 19-ին L-410-ը Երևանից Կապան ուղևորափոխադրում կիրականացնի։

Այսպիսի բաներ։ Իսկ խնդիրը սա է։ 2020-ի դեկտեմբերի 18-ին Վաղարշակ Հարությունյանը Ադրբեջանի ՊՆ շեֆի հետ մի արձանագրություն է ստորագրում (հետագայում Փաշինյանն ասաց, որ Հարությունյանն իր կարգադրությունն է կատարել), որով Կապանի օդանավակայանին կից (ցանկապատից 10-15 մետր հեռավորության վրա) ադրբեջանական պոստ է դրվում։ Այսինքն, օդանավակայանի ցանկապատից 15 մետր այն կողմ սկսվում է Ադրբեջան պետությունը։ Է, եթե կա Ադրբեջանի սահման, պիտի լինի նաև Հայաստանի սահման։ Իսկ  այդ 2 սահմանների միջև, դելիմիտացիայի և դեմարկացիայի միջազգային կանոնների համապատասխան, պետք է չեզոք գոտի լինի։ Ինչպես էլ քննում ենք խնդիրը, օդանավակայանը հենց այդ չեզոք գոտու մեջ է։ Է թուրքերն էլ ասում են, թռնում եք, իջնում եք, ինչ-որ անում եք մեզ հետ համաձայնեցրեք։ Հիմա ի՞նչ եք աքլորացել ու սնապարծ հայտարարություններ անում։ Ի վերջո,  մարդկանց գլուխն եք ուտելու։ Մեր հողերը չզիջեիք, թուրքն էլ այդքան մոտիկ չհայտնվեր։

Ինչո՞ւ հիշեցի այս 2 էպիզոդը։ Դրանք նույնն են. մուտիտ, կրուտիտ, խառնակչություն։ Թե տեսեք մենք կանք ու գործ ենք անում»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Խոնարհումս նրանց, ովքեր պաշտպանում են սահմանային Կապանը. Սյունիքի մարզպետը շնորհավորական ուղերձ է հղել

Հաջորդ գրառումը

Դադարեք հանրայնացնել երեխաների հնարավոր գտնվելու վայրը. կոչ՝ նախարարությունից

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ստամբուլում կայացել է Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի երկկողմ հանդիպումը

17/04/2026
Նորություններ

Ճոռոմաբանության վերելքն ու իրականության վայրէջքը. Հակոբ Բադալյան

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
Հաջորդ գրառումը

Դադարեք հանրայնացնել երեխաների հնարավոր գտնվելու վայրը. կոչ՝ նախարարությունից

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026

Վերջին մի քանի օրը, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին ու ԱԺ-ում անցած տարվա բյուջեի կատարողականի ներկայացման ընթացքում ներառյալ, հասկանալի դարձավ, որ իշխանությունը գլխավոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական