Երեքշաբթի, Մայիսի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Այն, ինչ երեկ հոգևորականների նկատմամբ տեղի ունեցավ Սարդարապատում, իշխանության տարրական քինախնդրությունն էր. քաղաքագետ

29/05/2024
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այն, ինչ երեկ հոգևորականների նկատմամբ տեղի ունեցավ Սարդարապատում, տարրական քինախնդրություն էր՝ ի պատասխան մայիսի 28-ին Նիկոլ Փաշինյանի այցելության դեմ հանրային բողոքի։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Արա Պողոսյանը՝ անդրադառնալով նախորդ օրը Ամենայն Հայոց Կաթողիկոսի և հոգևոր հայրերի մուտքը դեպի Սարդարապատի հուշահամալիր իրավապահների կողմից խոչընդոտելու միջադեպին։

«Հայտնի է, որ ՀՀ իշխանությունները բավականին քինախնդիր վերաբերմունք ունեն, և թունոտ ու գռեհիկ ձևով են արձագանքում ցանկացած այսպիսի դեպքերին, նույնիսկ սովորական քննադատություններին։ Դա նրանց ձեռագիրն է, ինչը նշանակում է, որ իշխանության ներկայացուցիչները փորձելու էին նմանատիպ սադրանք կազմակերպել Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ»,- ասաց մեր զրուցակիցը։

Անդրադառնալով երեկվա միջադեպի առնչությամբ Նիկոլ Փաշինյանի պարզաբանմանը, որ  ոստիկանությունն ընդամենը Վեհափառից փորձել է ճշտել՝ նա եկել է «խոչընդոտող և սադրող գործողությունները շարունակելո՞ւ», քաղաքագետը նկատեց՝ վարչապետը մեկ անգամ ևս հաստատեց՝ հարցը ոչ թե մտավախություններն են, այլ շատ կոնկրետ վերաբերմունք ցույց տալը, որ իշխանությունը պատասխանում է Հայ Առաքելական եկեղեցուն։

«Ընդ որում՝ այստեղ ամենամեծ ցավն այն է, որ իրենց պարագայում հարձակումն ուղիղ Հայ Առաքելական եկեղեցու՝ որպես ինստիտուտի դեմ էր և նպատակ ուներ հեղինակազրկելու այդ ինստիտուտը։ Անձամբ ես պատմության մեջ չեմ հիշում նման երկրորդ դեպք, երբ իշխանությունների կողմից այսքան փորձ արվի հեղինակազրկելու այս ինստիտուտը։

Իհարկե, այսպիսի բաներ եղել են խորհրդային տարիներին, բայց դժվար էր նման բան պատկերացնել անգամ Արաբական խալիֆայության ժամանակ, որովհետև այն ժամանակ Հայոց եկեղեցին պատշաճ հարգանքի էր արժանանում նույնիսկ արաբ նվաճողների կողմից։ Նույնիսկ Օսմանյան կայսրության կառավարման շրջանում եկեղեցականների նկատմամբ, գոնե սկզբնական շրջանում, բավականին լոկալ վերաբերմունք կար»,- նշեց Արա Պողոսյանը։

Քաղաքագետը շեշտեց՝ բոլոր ժամանակներում իշխանությունները փոփոխվել են, բայց Հայ Առաքելական եկեղեցուն հասցված բարոյական վնասը անդառնալի է լինելու։

«Պետությունը և եկեղեցին հակադրվում են, և սա աղետ է։ Էական է, թե ինչ են իրենցից հետո թողնելու իշխանությունները»,- ասաց մեր զրուցակիցը։

Արա Պողոսյանը հույս հայտնեց, որ երբևէ պետություն-եկեղեցի խաղաղ գոյակցություն կրկին լինելու է։

«Եթե նկատի ունենք պետությունը և եկեղեցին, ապա խաղաղ գոյակցություն լինելու է։ Դա նորմալ վիճակ է. այլ կերպ չի կարող լինել։ Պետության և եկեղեցու միջև չի կարող հակադրություն լինել։ Մյուս կողմից, սա նույնիսկ պետության և եկեղեցու միջև հակադրություն  չէ. սա իշխող խմբի և եկեղեցու միջև հակադրություն է։ Պետության և եկեղեցու միջև չկա և չի կարող հակադրություն լինել։ Սա հակադրություն է խմբի և ինստիտուտի միջև։ Խմբի, որը մերժում է եկեղեցուն, ծաղրում նրան, իսկ եկեղեցին իր հերթին պայքարում է հոգևոր արժեքների և պետության ապագայի համար»,- ամփոփեց Արա Պողոսյանը՝ հավելելով, որ որքան եկեղեցու նկատմամբ իշխանությունները կոշտ քայլեր ձեռնարկեն, այնքան կշեռքի նժարը թեքվելու է եկեղեցու կողմը, ժողովրդի աջակցությունն աճելու է։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հող հանձնող, հող հանձնող… մի սադրեք ինձ, ճանապարհ տվեք

Հաջորդ գրառումը

Վեհափառը ՀՀ իշխանությունների կողմից դիտվում է որպես թշնամական բանակի հրամանատար, որի դեմ կարելի է ամեն քայլ կիրառել. Արմեն Բադալյան

Համանման Հոդվածներ

Քաղաքականություն

Աստանայում, ԵԱՏՄ գագաթաժողովին քննարկվելու է կազմակերպությունում Հայաստանի կարգավիճակի հարցը

19/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Շատ հստակ քաղաքական, ընտրական շեշտադրում. Վլադիմիր Մարտիրոսյան

18/05/2026
Նորություններ

Տիգրանաշենի հանձնումը կնշանակի Սյունիքի շրջափակում. Արթուր Խաչիկյան

18/05/2026
Նորություններ

Նիկոլ պատերազմաբերի նոր SMS-ը. Սուրեն Սուրենյանց

17/05/2026
Հաջորդ գրառումը

Վեհափառը ՀՀ իշխանությունների կողմից դիտվում է որպես թշնամական բանակի հրամանատար, որի դեմ կարելի է ամեն քայլ կիրառել. Արմեն Բադալյան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Մարդիկ, Փաշինյանի աչքերի մեջ նայելով, անգամ հետապնդման վախը հաղթահարած, հայտարարում են՝ նրա պատրանքները հօդս են ցնդել. Նահապետյան

19/05/2026

Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը նախընտրական քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանի ագրեսիվ վարքը և ընդդիմադիր ընտրազանգվածի հասցեին վիրավորական արտահայտությունները գնահատում է որպես...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը հիմա է փնտրում ԵԼՔ. Հակոբ Բադալյան

19/05/2026

Մի բան էլ այս առնչությամբ: Հետաքրքիր է, որ Նիկոլ Փաշինյանը փաստացի անուղղակի դժգոհում է, որ հեղափոխությունը չի եղել ավելի շուտ....

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Հայաստան» դաշինքը դիմել է Հայաստանում հավատարմագրված դեսպաններին ու դիտորդներին

19/05/2026

«Հայաստան» դաշինքը դիմել է Հայաստանում հավատարմագրված դեսպաններին ու դիտորդներին․ «Հունիսի 7-ի ընտրությունների նախընթաց ժամանակահատվածն ընթանում է ներքաղաքական մթնոլորտի անթույլատրելի լարվածությամբ...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանի վարքագիծը բժշկուհու հետ միջադեպում ակնհայտօրեն պարունակում է քրեական օրենսգրքի 329 հոդվածի հատկանիշներ

19/05/2026

Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, իրավաբան Արթուր Ղամբարյանը գրում է.  Վարչապետի` բժշկուհու հետ միջադեպում դրսևորած վարքագիծը ակնհայտորեն պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական