Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ալիևը դեռ կզլանա խաղաղության  պայմանագիր ստորագրել՝ կարծելով, որ մոտակա ամիսների զարգացումները կարող են է՛լ ավելի նպաստավոր պայմաններ ստեղծել իր համար. քաղաքագետ

04/08/2023
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ի տարբերություն 1994 թվականի, երբ Հայաստանը Ռուսաստանի ճնշման ներքո և ՀՀ ղեկավարության անհեռատեսության արդյունքում համաձայնվեց հրադադարի՝ առանց Ադրբեջանից որևէ բան կորզելու, Ադրբեջանն այսօր ավելի խելամիտ է վարվում՝ ջանալով «խաղաղության պայմանագրով» Հայաստանից կորզել առավելագույնը։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարի այն հայտարարությանը, որ խաղաղությանպայմանագրի կնքմանն ընդառաջ՝ առաջնահերթությունը պետք է տրվի ոչ թե արագությանը, այլ հավասարակշռված և փոխընդունելի լուծումների որակյալ նախապատրաստմանը։

«Ռուսասատանի և Թուրքիայի համատեղ ջանքերով Հայաստանի պարտությունից հետո Ադրբեջանի համար լավագույն պատմական հնարավորությունն է ստեղծվել՝ Հայաստանին ամենաստորացուցիչ և կործանարար «խաղաղության պայմանագիր» պարտադրելու, սակայն ինչպես ասում են, ախորժակն ուտելիս է բացվում։

Այսօր շատ փորձագետների, ինչու ոչ՝ Ադրբեջանի նախագահի խոսքերից կարելի է ենթադրել, որ Ալիևը նպատակ չունի բավարարվելու անգամ Նիկոլ Փաշինյանի հայտարարած 29 800 ք/կմ նախկին Խորհրդային Հայաստանի տարածքի ճանաչմամբ։  Նա անընդհատ բարձրացնում է այսպես կոչված «Զարգեզուրի միջանցքի» պահանջը, և եթե հետևելու լինենք Ադրբեջանի ղեկավարի կեցվածքին, կարելի է ենթադրել, որ մոտակա ամիսների ընթացքուըմ նա այնուամենայնիվ նպատակ չունի ստորագրելու խաղաղության պայմանագիր»,- ասաց քաղաքագետը։

Իր այդ համոզմունքը մեր զրուցակիցը բացատրեց նրանով, որ Ալիևը համոզված է՝ ուկրաինական հակահարձակման դանդաղումը և առայժմ չգրանցած զգալի հաջողությունները երկարաձգում են ռուսական ներկայությունը Անդրկովկասում։

«Կարծում եմ՝ մոտակա ամիսներին Ալիևն անգամ իր համար հրաշալի պայմաններում դեռ կզլանա խաղաղության  պայմանագիր ստորագրել՝ կարծելով, որ մոտակա ամիսների զարգացումները կարող են է՛լ ավելի նպաստավոր պայմաններ ստեղծել իր համար»,- ասաց Ալեքսանդր Քանանյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ադրբեջանի կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանը մինչ այսօր կապ չի հաստատել ընտանիքի հետ.

Հաջորդ գրառումը

Սևանի ափին ավազի հանք է շահագործվում. բնապահպան-լրագրողի ահազանգը

Համանման Հոդվածներ

Քաղաքականություն

ԵՄ-ը 500 միլիոն եվրո կներդնի, որպեսզի Հայաստանն ավելի քիչ կախված լինի Ռուսաստանից ստացվող էներգիայից. Մարթա Կոս

02/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Մարթա Կոսը հայտնել է, որ ԵՄ-ն ցանկանում է TRIPP-ի մաս դառնալ

02/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Հաջիևը Բրյուսելում մատնանշել է Ռուսաստանի հետ Հայաստանի աճող առևտուրը և ժխտել, թե Բաքուն օգտագործվում է ՌԴ-ի դեմ պատժամիջոցները շրջանցելու համար

01/12/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
Հաջորդ գրառումը

Սևանի ափին ավազի հանք է շահագործվում. բնապահպան-լրագրողի ահազանգը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական