«Փորձ է արվում ժամանակ առ ժամանակ միջանցքային խոսույթ ձեւավորել ՀՀ տարածքի նկատմամբ: Ընդ որում ՝ երբ որ մենք ասում են դա նկրտում է ՀՀ տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության նկատմամբ, ասում են, որ դա միջազգայնորեն ընդունված խոսույթ է, որ կա Հյուսիս- Հարավ միջանցք, հարավային միջանցք, հյուսիսային միջանցք, և կոնկրետ օրինակներ են բերում Իրանի Իսլամական Հանրապետության տարածքով անցնող կոմունիկացիաներ նկատմամբ:
Մենք դրան արձագանքում են հետեւյալ կերպ՝ ինչ պայմանով Իրանը տրամադրում է կապ Ադրբեջանին` Նախիջևան հասնելու համար, նույն պայմանով մենք էլ ենք պատրաստ տրամարել այդ կապը եւ երկաթուղային եւ ավտոճանապարհային»,- Գավառ քաղաքում անցկացվող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:
Վերջին օրերին Բաքվից հնչող հայտարարությունները նա համարում է լրջագույն հարված խաղաղության գործընթացին: Բացի այդ, նրա կարծիքով՝ Ադրբեջանը փորձում է տարածքային պահանջներ գեներացնել ՀՀ նկատմամբ։