Երկուշաբթի, Ապրիլի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանը շարունակելու է մինչև վերջ՝ մինչև վերջին հայը, մինչև Երևանը չվերցնեն. Դավիթ Բաբայան

06/03/2023
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ադրբեջանի արարքն իսկական ահաբեկչություն է։ Մենք չէ, որ պետք է բացատրենք դա. ահաբեկչությունն այդ երկրի ողջ պատմության մեջ է,  Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական, հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով մարտի 5-ին «Խայփալու» կոչվող տեղանքում ադրբեջանական զինուժի դիվերսիոն խմբի հարձակման հետևանքով ՆԳՆ երեք աշխատակցի զոհվելու և մեկի՝ ծանր վիրավորվելու հանգամանքին։

«Ադրբեջանը պետական մակարդակով հայատյացություն և ահաբեկչություն է իրականացնում, ուրիշ ոչ մի բան։ Այս ամենը շարունակվելու է մինչև վերջ՝ մինչև վերջին հայը, մինչև Երևանը չվերցնեն։  Բայց մենք պետք է դիմադրենք»,- ասաց մեր զրուցակիցը։

Անդրադառնալով Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գնահատականին, որ տեղի ունեցած արյունալի միջադեպի համատեքստում ընդգծել է բանակցությունների առաջմղման խիստ անհրաժեշտությունը, Դավիթ Բաբայանը նկատեց՝ հայկական կողմը չպետք է հույսը դնի միջազգային հանրության հայտարարությունների վրա։

«Տեսնում ենք, որ ամեն ինչ ոչ թե արժեհամակարգերի վրա է հիմնված, այլ շահերի։ Հիմա Հաագայի դատարանը ևս որոշում է ընդունել՝ (նկատի ունի ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի պահանջն Ադրբեջանին՝ անհապաղ բացել Լաչինի միջանցքը՝ խմբ.) էլի հազարումի թերացումներով լի։ Բայց այդ որոշումն էլ Ադրբեջանը չի կատարում, դիվերսիոն հարձակումն այդ որոշման պատասխանն է»,- ասաց արցախցի պաշտոնյան։

Հարցին՝ եթե ոչ միջազգային հանրությունից, ապա գուցե ՀՀ իշխանությունների՞ց պետք է ակնկալիքներ ունենալ՝ ստեղծված իրավիճակում հնարավոր ամեն ձևով աջակցելու Արցախին, Դավիթ Բաբայանը պատասխանեց՝ հայկական կողմը պետք է ողջամիտ և իմաստուն լինի՝ երկկողմ հարաբերությունների միջոցով լուծելու իր քաղաքական շահերը։

Հետաքրքրվեցինք՝ իսկ ՀՀ իշխանությունների կողմից տեսնո՞ւմ է նման պատրաստակամություն.

«Միասնական պետք է փորձենք փրկել հայոց պետականությունը և հայ ժողովրդի ապագան. Արցախը չլինի, չի լինելու Հայաստանը, սա պետք է լավ հասկանանք»,- ասաց Բաբայանը։

Հաջորդ հարցին՝ ըստ իրեն՝ ՀՀ իշխաննությունները հասկանո՞ւմ են հարցի կարևորությունը, ԱՀ նախագահի խորհրդականը պատասխանեց՝ հայաստանաբնակներն ավելի լավ են հասկանում դա. իշխանությունն առանց ժողովրդի չի լինում, ավելին՝ իշխանությունը ժողովրդի արտացոլումն է, մեկը մյուսին չպետք է հակադրել։

Հիշեցնենք՝ մարտի 5-ին՝ առավոտյան ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։

Ահաբեկչության հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող.

Փոխգնդապետ՝ Արմեն Մայորի Բաբայան

Մայոր՝ Դավիթ Վալերիի Դանիելյան

Լեյտենանտ՝ Արարատ Թելմանի Գասպարյան:

Եվս մեկ ծառայող՝ լեյտենանտ Դավիթ Աշոտի Հովսեփյանը, ստացել է կրծքավանդակի հրազենային վիրավորում։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Հաջորդ գրառումը

Հայկ Կոնջորյանը ՌԴ դեսպանի ուշադրությունն է հրավիրել ԼՂ-ում իրականացված դիվերսիոն հարձակման վրա

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ստամբուլում կայացել է Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի երկկողմ հանդիպումը

17/04/2026
Նորություններ

Ճոռոմաբանության վերելքն ու իրականության վայրէջքը. Հակոբ Բադալյան

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
Հաջորդ գրառումը

Հայկ Կոնջորյանը ՌԴ դեսպանի ուշադրությունն է հրավիրել ԼՂ-ում իրականացված դիվերսիոն հարձակման վրա

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

ՅՍՏԱԿԵՑՄԱՆ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

27/06/2025

Վերջերս բազմաթիւ ընթերցողներու կողմէ մեզի ուղղուած հարցումներուն պատասխանելով, այսու կը տեղեկացնենք, թէ Պէյրութի մէջ վերջերս լոյս տեսած "Զարթօնք" անուամբ նոր շաբաթաթերթը, որ կը հրատարակուի Պարոյր Աղպաշեանի տնօրինութեամբ,  մաս չի կազմեր Ռամկավար Ազատական Կուսակցութեան Համադրուած աշխարհասփիւռ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական